Բաժիններ՝

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գագիկ Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, ենթասպա Գագիկ Մելքոնյանի ծննդյան օրն է. նա կդառնար 34 տարեկան:

Գագիկ Մելքոնյանը ծնվել է 1985 թ.-ին, Զոլաքար գյուղում: Ականատեսների վկայությամբ Գագիկը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել հակառակորդի նենգ հարվածները՝ միայնակ կանգնելով նրա դիմաց:

2016 թ.-ի ապրիլի 4-ին, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ առճակատվելով, մերձամարտի է բռնվել, ցուցաբերել անօրինակ խիզախություն ու արիություն, կասեցրել է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորք՝ մեծաթիվ կորուստներ հասցնելով նրան:

Գագիկը զոհվել է Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031