«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ մայիսի 30-ին ժամը 09։00-15։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Կարմիր գյուղի ջրամատակարարումը:
Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։
«Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի դերակատար Քիտ Հարինգթոնը վերականգնողական կենտրոն է դիմել, որպեսզի հաղթահարի ալկոհոլիզմը եւ սթրեսը:
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը բաժանորդներին ցուցադրել է իր քրոջ՝ Քայլի Ջենների մանկական երկու լուսանկարները:
Xiaomi ընկերությունը ներկայացրել է Redmi K20 Pro սմարթֆոնը:
Սինգապուրը 2019 թվականին առաջին տեղն է գրավել աշխարհի ամենամրցունակ երկրների վարկանիշում, որը Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտի (International Institute for Management Development) փորձագետների կողմից կազմվել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում եւ մայիսի 28-ին հրապարակվել նրա կայքում։
Ռիո դե Ժանեյրոյում սկսվել է Լատինական Ամերիկայում ամենաբարձր դիտանիվի կառուցումը:
Շատ հաճախ մարդիկ մեզ դուր են գալիս ենթագիտակցության մակարդակում։ Օգտակար է գիտակցել, թե հենց ինչով է ձեզ գրավում այս կամ այն մարդը։ Դա հնարավորություն է տալիս գիտակցաբար ձևավորել սեփական շրջապատդ։
Օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն սովորել կառավարել սթրեսը, ինչպես նաև ազատվել հիվանդություններից ու նույնիսկ դանդաղեցնել օրգանիզմի ծերացման պրոցեսը։
Խոյերի համար ընթացիկ տարին բավականին բեղմնավոր կլինի։ Այդպես է կարծում հայտնի աստղաբան Պավել Գլոբան։ Ընդ որում, աստղերը ոչ միայն անսպասելի փոփոխություններ են պատրաստում, այլև նվերներ։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։
ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսն այս ամռանը կհրատարակի իր հուշագրությունները, բայց անմիջապես նախազգուշացնում է, որ ընթերցողներն այնտեղ հայտնություններ չեն գտնի Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի մասին:
Լոռու մարզում կինը տարիներ շարունակ դաժան բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, որին ականատես են եղել նաեւ երեխաները:
ԱՄՆ-ում 1,3 միլիոն դոլարով աճուրդով վաճառվել է Persistence of Chaos («Քաոսի մշտակայությունը») կոչվող լոտը:
Huawei ընկերությունն ԱՄՆ-ում հայց է հարուցել իրեն սեւ ցուցակից հանելու եւ ամերիկյան արտադրողների բաղադրատարրերն ու տեխնոլոգիաները գնելու արգելքը վերացնելու պահանջով:
Մինչ նախագահ Թրամփն այս շաբաթ այցով գտնվում է Ճապոնիայում, ճիշտ ժամանակն է մեկնաբանել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի կողմից Խաղաղության Նոբելյան մրցանակի համար նրա առաջադրումը:
Վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլի ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի տնտեսությունը հեղափոխական տեմպերով առաջ է գնում. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է ընդհուպ մինչև 9,2 տոկոս ակտիվություն։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրել է ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին Թուրքիային հարվածելու համար պարբերաբար Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր օրակարգ բերելու մեջ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի մայիսի 30-ին ժամը 10.00-17:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Ագաթենգեղոս 7, Մ․Խորենացի 25, 27, 29, 25/1, 27/1, 29/1 համարների ջրամատակարարումը:
Լոնդոնի «Չելսին» պատրաստ է վաճառել Էդեն Ազարին «Ռեալ Մադրիդին»՝ 115 մլն ֆունտի դիմաց (մոտ 130 մլն եվրո): Լոնդոնյան ակումբը երկար ժամանակ հրաժարվում էր բելգիացի ֆուտբոլիստի համար պահանջվող 150 մլն եվրո գումարը նվազեցնել:
«Ռոմայի» նախկին կիսապաշտպան և ավագ Դանիելե դե Ռոսսին, ով ամբողջ կարիերան անցկացրել է հռոմեացիների կազմում, կարող է կարիերան շարունակել MLS-ում:
Կրթության և մշակույթի նախարարությունների միավորումը, իմ կարծիքով, սխալ էր։ Այս մասին 168.am-ի՝ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին դիտարկմանն ի պատասխան՝ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդի կողմից հաստատված ծրագիրը դառնում է բոլորի համար Հայաստանի մակրոկայունությանը վերաբերվող հրապարակային կարևոր փաստաթուղթ:
Առաջիկա օրերին սպասվում է, որ պաշտոնապես կհայտարարվի Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու որոշման մասին:
«ՏԱՑ-ը համախառն նոր արդյունքի ստեղծում ցույց չի տալիս. Օրինակ՝ եթե բանվորները մի տեղ փոս են փորում, ղեկավարը գալիս, ասում է՝ գնացեք մյուս տեղում փորեք, դրանից տնտեսական ակտիվությունը մեծանում է, բայց այն չի կարող արտացոլել տնտեսության զարգացումը»։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ. «Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ եւ զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ Լա Լիգա:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ է անում, որոնց հետևանքների մասին որևէ պատկերացում չունի և չի էլ մտածում, թե դրանք ինչ գործընթացների սկիզբ կարող են դառնալ։
«Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթը, որն անցկացվել է Թել Ավիվում, 182 միլիոն հանդիսականներ են դիտել ամբողջ աշխարհում: