Բաժիններ՝

«Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Նեյմարին, Դեմբելեն կարող է տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ Լա Լիգա:

Ըստ կատալոնական RAC1 ռադիոկայանի լրագրող Ժերար Ռոմերոյի տեղեկությունների, «Բարսելոնան» սկսել է բանակցությունները փարիզեցիների հետ բրազիլացի հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ:

Գործարքի մեջ կարող է ներառվել կիսապաշտպան Ուսման Դեմբելեն, ով այդ պարագայում կմիանա ֆրանսիական ակումբին:

Հաղորդվում է, որ բանակցությունները դեռ վաղ փուլում են, դրանք շատ բարդ են այն պատճառով, որ ՊՍԺ-ն խոչընդոտում է հնարավոր գործարքին:

Սակայն Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», իսկ «կապտանռնագույնների» ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ, ուրախ կլինեն նրան նորից տեսնել թիմում:

Նեյմարը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում 2013-17թթ., ինչից հետո 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս