«Կրթության և մշակույթի նախարարությունների միավորումը, իմ կարծիքով, սխալ էր». Սերոբ Խաչատրյան

Կրթության և մշակույթի նախարարությունների միավորումը, իմ կարծիքով, սխալ էր։ Այս մասին 168.am-ի՝ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին դիտարկմանն ի պատասխան՝ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Մենք ունենք մոտ 500 հազար սովորող այս ոլորտում, 50-60 հազար աշխատող, այսինքն՝ սա  բավականին ծանր ոլորտ է, և այս ոլորտին բերել-միավորել ևս մեկ ծանր ոլորտ, ինչպիսին մշակույթն է… Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ մշակույթն ու կրթությունը կառավարման տեսանկյունից մոտ են իրար»,- նշեց Խաչատրյանը՝ նկատելով, որ «մեր կառավարման խնդիրներից մեկն այն է, որ ոչ միշտ են կառավարիչները հստակ պատկերացնում իրենց ղեկավարած ոլորտի առօրյան»։

Փորձագետը տեղեկացնում է, որ աշխարհում չկա մի հայտնի երկիր, որտեղ այդ նախարարությունները միասին են.

«Ֆինլանդիայում ու Հոլանդիայում. օրինակ, կա մեկ նախարարություն, երկու նախարար»։

«Հաճախ ասվում է, որ այսպիսով փոխնախարարների դերը կմեծանա, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանն այնքան ժողովրդավարական երկիր է արդեն, որ փոխնախարարին թույլ կտրվի կայացնել ոլորտի մասին սկզբունքային որոշում»,- հավելեց նա։

Սերոբ Խաչատրյանը, սակայն, հույս ունի, որ կհասկանան խնդիրներն ու կվերականգնեն առանձին նախարարությունների կառուցվածքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս