«Գահերի խաղի» գլխավոր դերակատարը վերականգնողական կենտրոնում է հայտնվել սերիալի ավարտվելու պատճառով. Page Six
«Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի դերակատար Քիտ Հարինգթոնը վերականգնողական կենտրոն է դիմել, որպեսզի հաղթահարի ալկոհոլիզմը եւ սթրեսը: Ինչպես հայտնել է Page Six-ը, վկայակոչելով աղբյուրներ, դերասանն օգնության կարիք է ունեցել սերիալի ավարտվելու պատճառով:
«Նա հասկացել է, որ «սա վերջն է», սա այն էր, ինչի վրա իրենք այնքան ջերմեռանդորեն աշխատում էին մի քանի տարի»,-հրատարակությանը պատմել է դերասանի ընկերը: Հրատարակության տվյալներով՝ Հարինգթոնը Քոննեքթիքութի նահանգի առողջարարական կենտրոնում է գտնվում շուրջ մեկ ամիս:
Նա հաստատություն է եկել «Գահերի խաղի» ավարտական եթերաշրջանի եզրափակիչ սերիալի թողարկումից մի քանի օր առաջ: Դերասանն անցնում է հոգեբանական թրենինգ, մեդիտացիա է անում սթրեսի եւ բացասական հույզերի դեմ պայքարելու համար: Page Six-ը նշում է, որ կենտրոնում մեկ ամիս մնալն արժե 120 հազար դոլար: Ըստ հրատարակության տվյալների, Հարինգթոնի կինը՝ դերասանուհի Ռոուզ Լեսլին, որը սերիալում Իգրիթի դերակատարն է, աջակցում է դերասանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: