Բաժիններ՝

Huawei-ն ԱՄՆ-ում հայց է հարուցել ընկերությունը սև ցուցակ մտցնելու առնչությամբ

Huawei ընկերությունն ԱՄՆ-ում հայց է հարուցել իրեն սեւ ցուցակից հանելու եւ ամերիկյան արտադրողների բաղադրատարրերն ու տեխնոլոգիաները գնելու արգելքը վերացնելու պահանջով: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Սմարթֆոնների չինական արտադրողի ղեկավարությունը հայտարարել է, որ արգելքը «հասարակական իրավունքների զրկում» է եւ դրա նպատակն է «Huawei-ը դուրս մղել ԱՄՆ-ի շուկայից»:

Ընկերությունն ընդգծել է, որ նման գործողություններն արգելված են Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ: Հայտարարության մեջ ասված է, թե Huawei-ն ակնկալում է, որ ամերիկյան կողմն արգելքը կճանաչի ոչ սահմանադրական, ինչպես նաեւ որոշում կկայացնի դրա կատարումը դադարեցնելու մասին:

Huawei-ը մտցվել է այն ընկերությունների սեւ ցուցակը, որոնց արգելված է համագործակցությունն ԱՄՆ-ի ռեզիդենտների հետ առանց իշխանությունների հատուկ թույլատրագրի: ԱՄՆ-ի կառավարությունը մինչ այդ բազմիցս մեղադրել է Huawei-ին օգտատերերի անձնական տվյալները հավաքելու եւ դրանք Չինաստանի իշխանություններին հանձնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս