
Ռիո դե Ժանեյրոյում սկսվել է Լատինական Ամերիկայում ամենաբարձր դիտանիվի կառուցումը

Ռիո դե Ժանեյրոյում սկսվել է Լատինական Ամերիկայում ամենաբարձր դիտանիվի կառուցումը: Ինչպես մայիսի 28-ին հայտնել է Globo թերթը, նոր տեսարժան վայրը պետք է պատրաստ լինի 2019 թվականի նոյեմբերին։
Անիվի բարձրությունը կկազմի 88 մետր: Նախագծի հիմքում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի համանման ատրակցիոնի՝ London Eye-ի կառուցվածքն է: Օբյեկտը, հրատարակության տվյալներով՝ կստանա RioStar անվանումը: Դիտանիվը կկառուցվի քաղաքի նավահանգստային գոտում՝ 2016 թվականին բացված օվկիանարիումի մոտ: Ատրակցիոնի տոմսի արժեքը կկազմի շուրջ 50 ռեալ (մոտ 12 դոլար):
Այդ գումարով կարելի կլինի, նստելով 8 մարդու համար նախատեսված 54 փակ խցիկներից մեկում, վայելել Գուանաբարայի ծոցի եւ նախագահ Կոստա ի Սիլվայի անվան 13-կիլոմետրանոց կամրջի տեսարանով, որն անցնում է ծոցի վրայով եւ Ռիո դե Ժանեյրոն միացնում ծովախորշի մյուս ափին գտնվող Նիտերոյ քաղաքի հետ: Ինչպես սպասվում է, օրական նոր տեսարժան վայր կայցելի շուրջ 20 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը