Երևան քաղաքում ապրիլի 8-12-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։ Այդ մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո:
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը: Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները՝ փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի վերաբերյալ աստվածաբանական լուսաբանումը:
Սուրճի օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար, եթե չհետևեք պարզ կանոններին: Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին պատմել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան։
Նախորդ տարվա հարկերի հավաքագրումը ձախողելուց և 223 մլրդ դրամ թերհավաքագրումից հետո, Պետեկամուտների կոմիտեն փորձում է տպավորություն ստեղծել, թե այս տարի իրավիճակը շտկվել է։ Օրերս ՊԵԿ-ից հայտարարեցին, որ առաջին եռամսյակի պլանը նույնիսկ գերակատարել են։ Նախատեսվածից ավելի հարկային եկամուտներ են հավաքել։
Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն […]
ԱՄՆ-ի մի քանի շրջաններում ծայրահեղ եղանակային պայմանները հանգեցրել են առնվազն 20 մարդու մահվան: 10 Նահանգներում գրանցվել է ավելի քան 90 տորնադո:
Հարգելի հայրենակիցներ, խիստ ուշադիր եղեք Ինեկոբանկում ձեր հաշվեհամարների նկատմամբ. կարող է ձեր հաշվից գումար գանձվել որևէ ծառայության համար, որից դուք իրականում չեք օգտվել։
«Աննա Հակոբյանից եկող վտանգները․ Արցախից մինչև տգետների դպրոց». թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել է 1,9 դոլարով (2,9%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 63,68 դոլարի:
Հայաստանի ԱԳՆ-ից նախ փորձեցին հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։ Բնականաբար «Փաստինֆո»-ն մերժեց աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց հաստատեցին, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կոչ են արել վերականգնել Գազայի հատվածում հունվարի 19-ից ուժի մեջ մտած հրադադարը։
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արման Անդրեասյանը մրցեց վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։
Այդ մասին ապրիլի 7-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում կատարելով սոցցանցի TRUTH Social հարթակում:
Կանադայի Օնտարիո նահանգի իշխանությունները 11 միլիարդ կանադական դոլար կծախսեն Վաշինգտոնի սահմանած լրացուցիչ տուրքերից տուժած բիզնեսներին աջակցելու համար։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարն X սոցիալական ցանցում հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել են երկկողմ առևտրային համաձայնագրի վաղաժամ կնքումը։
Ինչպես հաղորդում է Kommersant-ը, այս մասին ապրիլի 7-ին հայտնել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը:
Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ անամոթաբար ստում են, նման փաստաթուղթ չկա. Գալստյան
Լիբանանի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելի հետ սահմանին զորքերի ավելացման ծրագրին։ Զորքը կհամալրվի 4 հազար 5 հարյուր զինվորականով։
«Սեփական կետից» և «Ինչ ուզում ենք՝ բանակցում ենք» դավադիր ու կործանարար մոտեցումներով ապահովել է Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններ նախկինում ձեռք բերված հայանպաստ պայմանավորվածությունները միջազգային հանրության շրջանում չեզոքացնելու և զրոյացնելու գործում:
Իշխանությունը բոլորիցս լավ գիտի՝ նման փաստաթուղթ գոյություն չունի. ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին
Օսմանյան բանակի հայ սպա Միհրան Մեսրոպյանի թոռը՝ ամերիկահայ փաստաբան Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնը, դարձել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի։ Նրա պապը ծառայել է Գալիպոլիի, Սիրիայի, Պաղեստինի և Արևելյան ռազմաճակատներում։
Եվրամիությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել արդյունաբերական ապրանքների վրա փոխադարձ զրոյական մաքսատուրքեր սահմանելու շուրջ:
ԱԳՆ-ն պաշտոնապես ստում է. մեր կուսակցության նպատակը մեկն է՝ մեծ համախմբում. Մետաքսե Հակոբյան
Հասարակության մի մասի համար պատերազմի վերսկսման ֆոբիան, անձնական կոմֆորտը, համեղ սնունդը, կենցաղային հարմարությունները դասվեցին ավելի կարևոր, քան պատիվը, արժանապատվությունը, ինքնահարգանքը և, ի վերջո` Հայրենիքը:
Պաշտոնական այցով Եգիպտոս ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 7-ի առավոտյան պաշտոնական բանակցություններ է վարել Եգիպտոսի իր գործընկեր Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ։ Տեղի է ունեցել ընդունելության պաշտոնական արարողություն։ Այս մասին հայտնել է եգիպտական MENA լրատվական գործակալությունը։