Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարածված նախորդ հաղորդագրությունից հետո ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. այդ երկրների թիվը հասել է 46-ի՝ ներառելով նաև Կանադան, Հունաստանը, Սերբիան, Ֆինլանդիան և Եգիպտոսը. տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը։

Ցանկում ընդգրկված են հարևան երկրներից՝

Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, Ուրուգվայը, Եվրոպական երկրներից՝ Ավստրիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Եվրասիական և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներից՝ Ավստրալիան, Բելառուսը, Թուրքմենստանը, Հնդկաստան, Ղազախստանը, Ղրղզստանը, Նեպալը, Նոր Զելանդիան, Չինաստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ֆիլիպինները, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեան, Եգիպտոսը, Եմենը, Զիմբաբվեն, Իրաքը, Լիբանանը, Հարավային Աֆրիկան, Մարոկկոն, Նիգերիան, Սիերա Լեոնեն, Սիրիան։Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ կողմից ցուցաբերվել է աջակցություն մուտքի արտոնագրերի հարցում:

Տեսանյութեր

Լրահոս