Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման

Իրանը սպառնում է թույլ չտալ, որպեսզի գեթ մեկ լիտր նավթ տեղափոխվի Հորմուզի նեղուցով և հասնի Միացյալ Նահանգներին, Իսրայելին կամ նրանց դաշնակիցներին: Հորմուզի նեղուցում այսօր երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման. հայտնում է Euronews-ը։

Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուց ուղևորվող ցանկացած նավ կդառնա թիրախ: Հարձակման ենթարկված նավերից մեկը «Սթար Գվինեթն» է, որը պատկանում է բրիտանական ընկերությանը: Նավին հարվածել են Դուբայից մոտավորապես 92 կիլոմետր հեռավորության վրա, անձնակազմը չի տուժել:

«Սթար Գվինեթը» 228 մետր երկարությամբ և 83 000 տոննա տարողությամբ բեռնատար նավ է, կառուցվել է 20 տարի առաջ և նավարկում է Մարշալյան կղզիների դրոշի ներքո։Բրիտանական իշխանությունների նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել։

Տեսանյութեր

Լրահոս