Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հարցում: Այս մասին ասել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Ադրբեջանաի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
20-30 տարի ժամանակավոր տնակներում բնակված Վանաձորի այս ընտանիքները 2019- 2020 թվականներին վերջապես տեղափոխվեցին բնակարաններ։ Արխիվային այս կադրերում նրանք պատմում են, որ տարիներ շարունակ իրենց ապրած յուրաքանչյուր օրը տնակում պայքար էր ցրտի, խոնավության ու անորոշության դեմ։
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, այն իրական է: Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ կնքված Է։ Վերջին յոթ ամիսների ընթացքում մենք տեսել ենք հսկայական ներուժ, մասնավորապես առևտրի ոլորտում։ […]
Թրամփի վարչակազմը կարծում է, որ կարող է դիմակայել նավթի գների կարճատև թանկացմանը՝ մինչև չորս շաբաթ, նախքան քաղաքական վնասը կդառնա անդառնալի, հայտնում է Politico-ն։
Ադրբեջանն անգնահատելի օգնություն է ցուցաբերել Իրանից Եվրամիության երկրների քաղաքացիների տարհանման հարցում: Այս մասին ասել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Ադրբեջանաի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա մերժել է ԵՄ-ին ուղղված կոչերը՝ վերադառնալ ռուսական էներգիա գնելուն, ինչը կազմակերպությունը դադարեցրել է 2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո։
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) փորձագետները մտավախություն ունեն, որ Հորմուզի նեղուցում նավագնացության խախտումը կհանգեցնի աշխարհում սննդամթերքի գնի աճի։ Այս մասին ասվում է մարտի 10-ին կազմակերպության կայքում հրապարակված հաշվետվության մեջ։
Լիբանանի սոցիալական հարցերով նախարարը Հանին աս-Սայիդը մարտի 11-ի առավոտյան նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Իսրայելի հարձակման սկզբից ի վեր մոտ 780000 մարդ գրանցվել է որպես տեղահանված։ Դրանցից 120000-ը բնակվում է ապաստարաններում։
ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացված գործողության ընթացքում խոցել է ավելի քան 5,500 թիրախ, այդ թվում՝ ավելի քան 60 նավ։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել Պենտագոնի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերը:
ԱՄՆ գլխավոր դատախազ (արդարադատության նախարար) Փեմ Բոնդին իր հասցեին հնչող հաճախակի դարձած սպառնալիքների պատճառով սկսել է բնակվել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող ռազմաբազաներից մեկում։ Այս մասին գրում է The New York Times թերթը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի հետ քննարկել է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ստրասբուրգում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Ուժեղ անվտանգության հիմքն ուժեղ տնտեսությունն է, որպեսզի ունենանք ուժեղ անվտանգություն և երաշխավորված խաղաղություն մեր երկրում, մենք պետք է կառուցենք ուժեղ տնտեսություն։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն։
Վարչապետի 3-4 թեկնածու ունենք: Բացառված է, որ գործող իշխանության հետ համագործակցեմ: Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը:
Երվանդ Վարոսյանը գրում է. «Այսօր վերջակետ դրվեց 2020 թվականից քննվող հերթական իմաստազուրկ քրեական գործին»:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։
Հայաստանը գտնվում է արտակարգ իրավիճակների բարձր ռիսկայնությամբ աշխարհագրական գոտում, և անհրաժեշտ է մշտապես ունենալ համարժեք պատրաստվածություն, կանխարգելման և արձագանքման համարժեք համակարգեր։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կորցնում է ժողովրդականությունը նույնիսկ Եվրախորհրդարանի իր կողմնակիցների շրջանում այն կոշտ ելույթից հետո, որում նա ԵՄ-ին կոչ է արել անցնել ագրեսիվ արտաքին քաղաքականության։
Ամերիկյան Boeing կորպորացիան Իսրայելի հետ կնքել է 289 միլիոն դոլարի նոր պայմանագիր՝ մինչև 5000 նոր գերճշգրիտ խելացի ռումբեր մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրները։
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել հարվածները Իրանի տարածքին՝ մտավախություն ունենալով, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը կարող է դադարեցնել ռազմական գործողությունը և այս կամ այն պատրվակով հայտարարել իր հաղթանակի մասին։ Այս մասին, հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին, հայտնել է Al-Monitor պորտալը։
Իրանցի զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին, քանի դեռ չեն հասել հակառակորդի լիակատար կապիտուլյացիայի։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում երկրում վնասվել է 19 734 քաղաքացիական կառույց։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
«Ադրբեջանում հայ բանտարկյալներին, ըստ նրանց ընտանիքների, արգելվում է կրոնական նյութեր, մասնավորապես՝ Աստվածաշունչ ստանալ»,-այս մասին նշվում է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2026թ. տարեկան զեկույցում:
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ «Արևմտյան Զանգեզուրի» աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումն իրենից ներկայացնում է հոգևոր վերադարձ «պատմական տարածքներ»:
Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ արգելել է Լոնդոնում մարտի 15-ին կայանալիք իրանամետ երթը՝ հակաիրանական ցուցարարների հետ հնարավոր լարվածությունից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը մարտի 2-ից ի վեր հասել է 570-ի, իսկ 1444 քաղաքացի ստացել է վիրավորում։ Այս մասին նշված է Լիբանանի կառավարությանը կից գործող ճգնաժամային կենտրոնի զեկույցում։
Դերասան Գոռ Հակոբյանը հայտնել է, որ որդու համար կազմակերպված դրամահավաքը նույն տեմպով ու ակտիվությամբ շարունակվում է:
Եթե ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կամ դրանց վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրումը պատշաճ չի իրականացվում, սակայն տվյալները մուտքագրվում են համակարգ, ապա դա տեղի է ունենում ոչ բարեխիղճ տնտեսվարողների և քաղաքացիների փոխադարձ համաձայնությամբ։