Ֆոն դեր Լյայենը կորցնում է աջակցությունը նույնիսկ իր կողմնակիցների շրջանում. Politico
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կորցնում է ժողովրդականությունը նույնիսկ Եվրախորհրդարանի իր կողմնակիցների շրջանում այն կոշտ ելույթից հետո, որում նա ԵՄ-ին կոչ է արել անցնել ագրեսիվ արտաքին քաղաքականության։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով եվրապատգամավորներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ նրա ելույթն ընկալվել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության լռելյայն հավանություն, ինչը մտահոգություն է առաջացրել Եվրահանձնաժողովի ղեկավարի կողմնակիցների շրջանում։
Այս ճգնաժամը ամենամեծ վտանգն է ներկայացնում ֆոն դեր Լյայենի համար, քանի որ նա կարող է ժամկետից շուտ լքել Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով երեք դիվանագետների խոսքերը։
Հունվարին Եվրախորհրդարանը Ստրասբուրգի լիագումար նիստում քվեարկել էր Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու չորրորդ նախաձեռնության շուրջ, որը հեղինակել էին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» խմբակցության ներկայացուցիչները։ ԵՀ ղեկավարին անվստահություն հայտնելուն կողմ էր քվեարկել 165 պատգամավոր, դեմ՝ 390-ը, իսկ 10-ը ձեռնպահ էին մնացել։



