Բաժիններ՝

Պաշտոնյան ահազանգում է․ գազաբալոնների վկայագրման խախտումները կատարվում են վարորդների և տնտեսվարողների համաձայնությամբ

Եթե ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կամ դրանց վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրումը պատշաճ չի իրականացվում, սակայն տվյալները մուտքագրվում են համակարգ, ապա դա տեղի է ունենում ոչ բարեխիղճ տնտեսվարողների և քաղաքացիների փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը մտադիր է խստացնել վերահսկողությունը տնտեսվարողների նկատմամբ և կիրառել պատժամիջոցներ՝ խախտումների դեպքում։

«Ուզում ենք տնտեսվարողների նկատմամբ ավելի խստացնել վերահսկողությունը և կիրառել պատժամիջոցներ։ Բայց ուզում եմ կոչ անել նաև մեր վարորդներին, որ ավելի լուրջ վերաբերվեն վկայագրման գործընթացին, քանի որ գազաբալոններն այնպիսի սարքավորումներ են, որոնք կարող են լուրջ ռիսկ առաջացնել՝ պայթյուն և այլն»,-նշեց Ստեփանյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ վարորդները ծառայության դիմաց վճարում են լիցենզավորված կազմակերպություններին, ուստի պետք է պահանջեն, որ նրանք պատշաճ ծառայություն մատուցեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս