Բաժիններ՝

ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստում կարևորվել է քրեական ենթամշակույթի դեմ հանրային մերժողական վերաբերմունքի ձևավորումը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Նախարարը խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով, որ նրանց փորձառությունը թույլ կտա համատեղ քննարկումների միջոցով նախանշել լուծումներ, որոնք կնպաստեն նախարարության որդեգրած քաղաքականության արդյունավետ իրականացմանը։

«Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ՆԳ նախարարության ռազմավարական միջոցառումների կատարման առաջընթացը՝ անդրադառնալով նախարարության, նախարարության ենթակա մարմինների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներում գրանցված արդյունքներին, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, որտեղ ՆԳՆ-ն համակարգող դեր ունի։

Նախարարն առանձին անդրադարձ է կատարել հանցավորության դեմ պայքարին՝ փաստելով, որ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3.2 %-ով։ Շեշտադրվել է հանցավոր վարքագծին նպաստող քրեական ենթամշակույթի դեմ հանրային միասնական մերժողական վերաբերմունքի ձևավորման կարևորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նիստի ընթացքում քննարկվել են ՆԳՆ համակարգի ծառայողների հաղորդակցության կարողությունների լավարկման, մասնագիտական վերապատրաստումների, կոնկրետ հանցագործությունների, ընտանեկան բռնության դեմ պայքարի, հանրային իրազեկման միջոցառումների վերաբերյալ հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031