81-ամյա Նինա Մարտիրոսովան որոնվում է որպես անհետ կորած։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1944 թ. ծնված Նինա Մարտիրոսովան։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինան, հավանաբար, կկորցնի այս տարածքը՝ անկախ պատերազմի շարունակությունից, և «հետևաբար, Ուկրաինայի շահերից է բխում
2017 թվականից հետո Ռոնալդուն առաջին անգամ է այցելել ԱՄՆ։ Այդ երկրի քաղաքացի Քեթրին Մայորգան Ռոնալդուին մեղադրել էր 2009 թվականին իրեն բռնաբարելու մեջ։ 2019 թվականին ԱՄՆ-ում դատախազությունը Ռոնալդուի դեմ մեղադրանքը ճանաչել էր անհիմն, իսկ 2023-ին ֆուտբոլիստն արդարացվել էր։
Արարատ Միրզոյանն ու Ասադ Ալ-Շայբանին անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: Սիրիայի ԱԳ նախարարը ՀՀ գործընկերոջը շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ, և մտքեր են փոխանակվել խաղաղության շարունակական ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ:
ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005թ. Սինոփսիս Արմենիայի նախաձեռնությամբ՝ ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսի ներքո իրականացվող այս
Xiaomi-ն հայտարարել է իր սմարթֆոնների գների հնարավոր բարձրացման մասին հաջորդ տարի՝ հիշողության չիպերի գնի կտրուկ աճի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հունական առաջատար կայքերից մեկում` Haber.aero-ում Թուրքիայի ռազմարդյունաբերության վերաբերյալ հոդված է հրապարակվել։
Սիրելինե՛ր, ճշմարտապե՛ս ճանաչեք Ձեր հոգևոր սպասավորներին, որպեսզի մոլորվելով չկորչեք հավիտենապես. «Էջմիածնական վեհությամբ» օծված և օժտված հայ հոգևորականը երբե՛ք, ո՛չ մի դեպքում չի՛ դավի, չի՛ նենգի, չի՛ եղծի, չի՛ վաճառվի, նա իր հարազատ Հոգևոր Տունն ու Հոգևոր Ծնողին չի՛ ուրանա ու չի՛ անարգի: «Էջմիածնական վեհությունը», նախ և առաջ, գիտակցված և սուրբ հավատարմություն է և հնազանդություն, անձնդիր նվիրում է և անսակարկ ծառայություն:
1988-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Հայաստանը ազգային պետություն չէր, Սովետական Միության մի մասն էր, և սովետահայ դասագրքերում կոմունիզմ կառուցելու մասին էր գրված, ոչ թե Արցախը վերադարձնելու կամ այլ ազգային նպատակների։
Եկեղեցու ուժը միշտ եղել է ոչ միայն ավանդույթների, այլ նաև հասարակության հետ ազնիվ, հստակ և վստահելի հաղորդակցության մեջ։
Բոլորի, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և ողջամիտ արժեքով զուգարանների ապահովումը «ոչ միայն խելացի քաղաքականություն է», այլև «բարոյական պարտավորություն», ընդգծված է հայտարարության մեջ։ ԱՀԿ-ն երկրներին կոչ է արել «ներդրումներ անել ապագայի պահանջներին համապատասխանող զուգարանների համար» և ապահովել, որ «ամեն մարդ, որտեղ էլ լինի, անվտանգ սանիտարական պայմանների հույս ունենա»։
Գործարար Իլոն Մասկը, Tesla-ի բաժնետերերից ստանալով 1 տրիլիոն դոլար բոնուս, հաջորդ տասը տարիների ընթացքում տարեկան ավելի շատ կվաստակի, քան ԱՄՆ-ի տարրական դասարանների բոլոր ուսուցիչները միասին վերցրած:
«Росфинмониторинг»-ը «ЮКОС»-ի նախկին գործադիր տնօրեն Միխայիլ Խոդորկովսկուն և Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովին ներառել է «ծայրահեղականների և ահաբեկիչների» ցանկում, ըստ գործակալության կայքի։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտքոֆը պետք է միանար բանակցություններին, սակայն նա չեղարկել է Թուրքիա կատարելիք իր այցը՝ կոռուպցիոն սկանդալի և մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականների ֆոնին։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ասթոն Վիլլան» ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում «Միլանի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի նկատմամբ:
Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, նոյեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Վրաստանին ևս հնարավորություն կընձեռի կապ հաստատել Պարսից ծոցի հետ, իսկ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը վրացական երկաթուղիների հետ կարող է դառնալ Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների կարևոր բաղկացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն առաջարկել է Եվրոպայում ստեղծել նոր մարմին՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով նախարարության կողմից հրապարակված 125 էջանոց փաստաթղթին։
Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Globe Soccer Awards-ը հայտարարել է 2025 թվականի աշխարհի լավագույն մարզչի մրցանակի թեկնածուների մասին:
«Արցախի հոգեբանների միություն» որոշում է ընդունել միանալ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը, գտնելով, որ նրանում ուրվագծված են գաղափարներ, որոնք համահունչ են մեր կազմակերպության նպատակներին, առաջադրված խնդիրներին, ինչպես նաև մեր ազգային արժեքներին և մասնագիտական առաջնահերթություններին: Այս մասին գրել է «Արցախի հոգեբանների միության» նախագահ՝ Վ. Յարամիշյանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կառավարությունը կարող է չդիմանալ Նոր տարվա տոներին՝ առաջնագծում Ուկրաինայի զինված ուժերի ծանր վիճակի պատճառով։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ալյասկայում հանդիպումից հետո Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններում որևէ զարգացում չի եղել։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ պարբերականը։
Ստամբուլի Բեյօղլու շրջանի Երեք Հորան հայկական եկեղեցու հիմնադրամը հայտնել է, որ 22-23 նոյեմբերին նախատեսված էր անցկացնել փոքրամասնություններին իրավունքներիին նվիրված համաժողով, որը սակայն հետաձգվել է:
Ո՞վ է Ձեզ համոզել, որ մարսելու եք այսորակ կեցվածքը և չեք դառնալու քրեակատորաղականի բնակիչ․ Պարույր Հայրիկյան
Վաղը 14:30 գնալու եմ առաջին ատյանի Աջափնյակի դատարան՝ դատվելու Նիկոլի հետ: Գործով որևէ կարգավիճակ չունեմ, եթե չհաշվենք, որ Նիկոլը դատի է տվել «Հրապարակին», իսկ ես ստեղծագործում, գրում և հեռուստահաղորդում եմ վարում «Հրապարակում»:
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի՝ Թայվանի վերաբերյալ հայտարարություններից հետո Չինաստանում չեղարկվել են մի քանի ճապոնական ֆիլմերի ցուցադրություններ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: