Ազիզ Ալեքբերլին պատմել է «Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների նոր բառարանի նշանակության մասին

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ «Արևմտյան Զանգեզուրի»  աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումն իրենից ներկայացնում է հոգևոր վերադարձ «պատմական տարածքներ»: Այս մասին Ալեքբերլին հայտարարել է լրագրողներին՝ զանգեզուրյան տեղանուններին նվիրված նոր բացատրական հրատարակության շնորհանդեսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Կազմակերպության նախագահը նշել է, որ լույս տեսած աշխատությունն ունի մեծ նշանակություն «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրության համար և հանդես է գալիս որպես հերթական «ապացույց», որ «Զանգեզուրի մարզը բնիկ ադրբեջանական տարածք է»։

«Գրքում ֆիքսված են մեր բոլոր «պատմական անվանումների ճշգրիտ կոորդինատները», որոնք «դարեր շարունակ ենթարկվել են հայկական կեղծարարության և լիակատար ոչնչացման փորձերի»։ Բացի այդ, աշխատության մեջ նշված է դրանց աշխարհագրական տեղադիրքը և ներկայացված է ստուգաբանական բացատրությունը»,- ասել է Ալեքբերլին։

Տեսանյութեր

Լրահոս