Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սիմա Իսկանդարյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
Պետական կառավարման ինստիտուտների ամրապնդման և ներիշխանական հարաբերությունների տարբերակման անհրաժեշտությունը բերեց 2005 թվականին սահմանադրական բարեփոխումների իրականացմանը։ Այս բարեփոխումն ուժեղացրեց խորհրդարանը, վերացրեց կառավարության վարչական կախումը երկրի նախագահից և նոր մեխանիզմներ ներդրեց՝ դատական համակարգի անկախության ապահովման համար։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ թիվ N զորամասին պատկանող «ԳԱԶ-66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի դրամական միջոցները, ըստ 2018 թ. տարեկան հայտարարագրի, կազմում է 12 մլն դրամ, 15 հազար դոլար:
«Դերասանը եկել դարձել ա քաղաքապետ: Էն ժամանակ ասում էր՝ «ժողովուրդ ջան, ժողովուրդ ջան», Փաշինյանի միջոցով եկավ, նստեց, դե թող բերի հիմա մեր աշխատավարձերը տա: Թող քաղաքապետն իջնի, ասի՝ ի՞նչ ա եղել: Թող հելնի ասի՝ փո՞ղ եք ուզում, կկարողանամ՝ կտամ, չեմ կարողանա՝ չեմ տա»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
«Անվերջ խոսում է կոռուպցիայի մասին… ես գիտեմ պատգամավորներ, ովքեր 8 ամսվա պատգամավոր են, բայց մեծ տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում: Բա հարց չի՞ առաջանում, թե ո՞նց այսքան արագ հարստացան»,- հավելեց ՀՀԿ անդամը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ ապօրինի շինություն մուտք գործած, գողացված փաստաթղթերի և բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը վստահեցնում է՝ իրենց թիմը չէր վավերացնելու «Ստամբուլյան կոնվենցիան»:
Զինված ուժերի խաղաղապահ բրիգադը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
Պակիստանի եւ Հնդկաստանի սահմանամերձ գոտում սեպտեմբերի 24-ի ցերեկը տեղի ունեցած՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է մինչեւ 34, տուժել է 459 մարդ:
Սեպտեմբերի 12-ին Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «ԱԱԾ քննիչը մերժել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ փաստաբանների հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը:
Վրաստանի Ազգային բանկը սեպտեմբերի սկզբից երկրորդ անգամ խստացրել է դրամական քաղաքականությունը լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մոտակայքից ծուխ է նկատվում:
Հիմա «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի առջև պահանջում են իրենց աշխատավարձերը: Երևանի ավագանու «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների անդամները զրուցում են քաղաքացիների հետ: «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանն ասում է՝ խնդրի լուծումը մայրաքաղաքային իշխանությունն արդեն գտել է, սպասում են, որ «ՍանիՏեքից» հաստիքացուցակի փաստաթուղթն ուղարկեն:
«Բոլորս կարծես ապրում ենք մի մեծ գավառական թատրոնում, որտեղ բեմադրություն է իրականացվում, որը պաթոսով, տարբեր էմոցիաներով լի է, բայց առանձնապես որևէ բովանդակություն չունի: Որևէ մեկը չի կարող ասել, թե այդ ներկայացումն ինչով է ավարտվելու: Իսկ ինչ վերաբերում է գլխավոր դերակատարին, ապա ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի` առաջինը, միակը և աննախադեպը լինելու սինդրոմի մասին, որն անընդհատ մեզ հետապնդում է»:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունքիում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից հետո որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հ. Հարությունյանի վրա ճնշումներ են եղել «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տալու համար, այդ պատճառով էլ դիմել է ինքնասպանության։
Թբիլիսին հանդես է գալիս Պրահայում Մոսկվայի հետ երկխոսությունը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումների ձեւաչափով շարունակելու օգտին:
Aysor.am-ի կառավարության մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ Վալերի Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայրենիք են վերադարձրել երկրի Thomas Cook սնանկացած տուրիստական ընկերության սպասարկյալների ավելի քան 95 տոկոսին, առաջիկա օրերին հայրենադարձումը կշարունակվի:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ ակտիվ իրականացվում է «Մարտի 1»-ի գործի քննությունը, այդ պատճառով էլ յուրաքանչյուր դետալ, հատկապես՝ գործով վկանների մահը, կարող է իր առանցքային նշանակությունն ունենալ որոշակի վարկածների ընտրության և դրանցով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար։
Ռուսաստանը պաշտպանում է Վենեսուելայի իշխանության բոլոր օրինական մարմիններին եւ հանդես է գալիս ընդդիմադիր ուժերի հետ պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյի երկխոսության օգտին:
Սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության ընթացքում կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ, որոնց ակտիվորեն մասնակցում են Հայաստանի տարբեր բնակավայրերի երգի-պարի համույթներ, մշակութային կրթօջախներ, զորամասերի գեղարվեստական ինքնագործունեության խմբեր:
Ազգային անվտանգության ծառայության «Ա» վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերը խաղարկեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքում գտնվող «պատանդների» ազատ արձակման և «ահաբեկչական խմբի» չեզոքացման հատուկ գործողությունը:
«Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան և ցուցմունք էր տալու, այսինքն՝ դատարանում հարցեր էին հնչելու նաև դատախազների պաշտպանների կողմից, որի հնարավորությունը, ցավոք, այլևս չկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարոթյունյանի մահվան դեպքին։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը: Արդյունքում նրա ճամփորդական պայուսակում ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված:
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու hոդվածի հատկանիշներով։
Սեպտեմբերի 24-ից ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն: Արդեն կարող ենք արձանագրել, որ Երեւանը զորահավաքի ժամանակ աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցել»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիո դե Էկկերի հետ։