Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի շենքում գործող դարբնոցում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մոտակայքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի շենքում գործող դարբնոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել՝ 11:34-ին: Դարբնոցում այրվել են կենցաղային իրեր, էլեկտրական գործիքներ և կուտակած փայտ  (մոտ 60 քմ):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս