Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դդատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը եւ դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ, մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում։
Կառավարությունը հավանություն տվեց Սինգապուրի հետ տնտեսական համագործակցության երեք համաձայնագրերի ստորագրմանը: Առաջին նախագծով հավանություն տրվեց «ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնցով այսուհետ մերժվելու է ապակոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների գրանցումը՝ հնարավոր ապօրինություններից խուսափելու նպատակով:
Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները ներխուժել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տներից մեկը և լիտրերով կեղծ ալկոհոլ առգրավել: Ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացու են բերման ենթարկել:
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառվում է դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչև սեզոնային բաճկոնը: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց իր նախկին որոշումներից մեկում:
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Շակ Շիրակը:
Կրեմլը նշում է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրության հրապարակման փաստի անսովոր լինելը, բայց չի մեկնաբանում զրույցի բովանդակությունը:
«Անձի առողջությունը, կարծում եմ, բոլորին անհանգստանալու տեղիք կարող է տալ: Ըստ էության, նորմալ եմ դիտում, որ բարձրաձայնվել է»:
Իշխանափոխությունից 16 ամիս անց Նիկոլը բոլոր առիթներով արդարանում է, որ իշխանափոխությունը չուներ արտաքին հովանավորներ։ Եթե այդ հարցը դեռ ակտուալ է, ապա սա նշանակում է, որ իրեն կամ չեն հավատում, կամ նա շարունակաբար ստում է։
Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջև:
«ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վիճակը գտնվում է բացասական դինամիկայի տակ, այս մասին բարձրաձայնում են բժիշկները: Միջգերատեսչական հանձնաժողովի բժիշկները նույնպես հետազոտեցին, համեմատական անցկացրեցին մեկ տարի և 6 ամիս առաջվա վիճակի հետ և բարձրաձայնեցին, որ առողջական վիճակի վատթարացում է գնում: Դա է նաև պատճառը, որ դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-ին վերահաստատել է Դոնբասի կարգավորմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամությունը, այդ թվում՝ այնտեղ բելառուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու ճանապարհով։
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը վիրահատության կարիք չունի:
Գարեգին Բ-ն խոսել է եկեղեցականներին ծնկի բերելու վարչապետի հայտարարության մասին. նա սպասում է Փաշինյանի վերադարձին
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն ընդունել է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ կապված միջադեպի պատասխանատվությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, առանձին-առանձին և ընդհանրական հանդիպումների արդյունքներով:
«Տարբեր դռներ ենք բախել: Մարզպետարան ենք դիմել, Համայնքապետարան, Էկոնոմիկայի նախարարության գյուղվարչություն ենք զանգել, որևէ արձագանք չկա: Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահի տեղակալը երեկ եկավ, հողի չորանալու հետևանքով առաջացած ճաքերին նայելու փոխարեն՝ մեզ ասում է՝ ձեր լոլիկը փչացած է, չհասկացանք՝ ինչի՞ էր եկել»:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ կառավարության հերթական նիստին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ փրկարար ծառայողների հավելավճարների համար անհրաժեշտ է ստեղծել իրավական հիմքեր:
Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստին հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ է, նվիրաբերել պետությանը:
Դատավորների նկատմամբ վերաբերմունքը ևս պայմանավորված է այդ որոշմամբ, եթե դատավորը կալանքի մասին որոշում է կայացնում, անկախ նրանից, որ փաստաբանների գնահատմամբ ամենացածր ռեյտինգ ունեցողն է, ապա նա նույնիսկ առաջխաղացման հնարավորություն ունի, հակառակ դեպքում՝ կարող է քրեական գործ հարուցվել հենց դատավորի նկատմամբ:
Առնվազն 11 մարդ է զոհվել Հնդկաստանի Փունա արեւմտյան քաղաքում (Մահարաշթրայի նահանգ), որը գտնվում է հուժկու մուսոնային տեղատարափների տիրապետության տակ:
ԱՄՆ-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կստեղծի դիվիզիոնի հրամանատարություն եւ այդտեղից կղեկավարի իր զորքերի գործողությունները Եվրոպայի արեւելյան թեւում:
Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարցում էինք ուղարկել ԱԻՆ Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունն ու դա տալու համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի, ինչպես նաև պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին 2018թ-ի հուլիսին 3 մասնագիտացված միջազգային կազմակերպությունների կազմած և ԱԻՆ-ին տրամադրած հաշվետվությունների պատճենները ստանալու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դունալդ Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՊՈԱԿ-ի միջև 2014-2017թթ. կնքված տարբեր պայմանագրերի կատարման արդյունքներով ՊՈԱԿ-ի կողմից ընդհանուր 1.182.200 ՀՀ դրամ գումար ենթակա է եղել վերականգնման ՀՀ պետական բյուջե:
Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության: