Բաժիններ՝

Ոստիկանապետի ԺՊ-ն ունի 12 մլն դրամ, 15.000 դոլար, իսկ 2018 թ. ձեռք է բերել 50 մլն դրամ արժողությամբ բնակարան, ավտոտնակ և հողին ամրակցված շինություն. tert.am

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի դրամական միջոցները, ըստ 2018 թ. տարեկան հայտարարագրի, կազմում է 12 մլն դրամ, 15 հազար դոլար:

2018 թ. տարեսկզբին Արման Սարգսյանը չի ունեցել անշարժ և շարժական գույք, բայց տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան՝ 50.704.500 դրամ արժողությամբ, ավտոտնակ՝ 3.380.300 դրամով և հողին ամրակցված շինություն՝ 1.448.700 դրամով:

Նախորդ տարի Արման Սարգսյանի եկամուտները եղել են 50.061.518 դրամի չափով, որից 5.661.518 դրամն աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն է, իսկ 44.400.000 դրամը ստացած փոխառություններն են:

2018 թ. նա նաև հայտարարագրել է 13.000 դոլարի և 100.000 ռուբլու չափով նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք ու դրամական միջոցներ:

Նշենք, որ Արման Սարգսյանը 2017 թվականին տարեկան հայտարարագրում ներկայացրել է միայն 10 մլն դրամի և 15 հազար դոլարի դրամական միջոցներ:

Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար է նշանակվել 2019 թ. սեպտեմբերի 19-ին: 2018 թ. մայիսի 18-ին նա նշանակվել էր ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին, իսկ մինչ այդ՝ 2017-2018 թթ. Արման Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս