«Ինձ ճանաչող ցանկացած մեկը լավ գիտի, որ դա անհնար է». Արթուր Դավթյանը՝ Հայկ Հարությունյանի վրա ճնշումներ գործադրելու լուրերի մասին

«Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան և ցուցմունք էր տալու, այսինքն՝ դատարանում հարցեր էին հնչելու նաև դատախազների պաշտպանների կողմից, որի հնարավորությունը, ցավոք, այլևս չկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարոթյունյանի մահվան դեպքին։

Անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին, որ Հայկ Հարությունյանն այդ քայլին է գնացել, քանի որ «Մարտի 1»-ի գործով նրա վրա ճնշումներ են եղել իր և ՀՔԾ  պետի կողմից, Գլխավոր դատախազը նկատեց.

«Վստահ եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց շատ լավ հասկացել է, թե ինչ պատվերների իրացման մասին է խոսքը։ Այստեղ խոսքն այն պատվերների մասին է, որ գլխավոր դատախազը կամ ՀՔԾ պետը կարող են որևէ գործով, առանց բացառության, շփվել վկաների հետ, առավել ևս՝ ճնշումներ գործադրել, բացառվում է։ Ինձ ճանաչող ցանկացած մեկը լավ գիտի, որ դա անհնար է, իսկ գլխավոր դատախազի պաշտոնը և՛ իրավական, և՛ բարոյական առումով այդպիսի բան թույլ չի տալիս»,- ասաց գլխավոր դատախազը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս