Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այս տարի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին»։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ անձանց պարգևատրելու հրամանագրեր է ստորագրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացվում է միջազգային մեծ ֆորում` Եվրոպական անվտանգությանը նվիրված, որի կազմակերպիչը «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է: Ֆորումին հրավիրված են աշխարհի բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, պատգամավորներ, փորձագետներ:
Միջազգային հանրակցությունը պետք է ճնշում գործադրի Իրանի վրա, քանի որ նրա գործողություններն սպառնում են միջազգային տնտեսական եւ էներգետիկական կայունությանը:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը ցանկանում է այլ երկրի կողմից իր համար օգնություն ապահովել առաջիկա նախընտրական արշավի ժամանակ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:
«Իրատես» թերթը գրում է. «Նախաքննական մարմնից իմացանք, որ Հայկ Հարությունյանը խմած է եղել: Քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, ոչ ոք չի կարող ասել՝ սպանությու՞ն, թե՞ ինքնասպանություն է եղել:
Մենք վերստին կոչ ենք անում իրավապահ մարմիններին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ գնահատական տալ կատարվածին և ձեռնարկել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներից բխող գործողություններ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները, պատիվը և արժանապատվությունը վերականգնելու համար:
Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ՀՔԾ-ի ուշադրությունը գրավել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ նաեւ նրա ընտանիքը ու Ֆինանսական դիտարկումների կենտրոնից տեղեկություններ է ուզել Քոչարյանի ընտանիքի անդամների, այդ թվում՝ հարսների, ինչպես նաեւ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի հետ փոխկապակցված անձանց բանկային հաշիվների վերաբերյալ։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում էՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Մուրադ Դավթյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 18։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
«Ժողովուրդ» թերթն իր խմբագրականում գրում է. «Առաջիկայում՝ հոկտեմբերի սկզբին, Երեւանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից առաջ՝ օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն ներկայացուցիչները հանդիպեցին Ղրղզստանում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել, թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է:
«Իրավունք» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ավտոբուսներով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից կտեղափոխվի պետական տուրքի համակարգ:
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երեւանում տեղի կունենա ԵՏՄ հերթական գագաթաժողովը, որին, նախնական տեղեկությունների համաձայն, անդամ երկրների ղեկավարներից բացի կմասնակցեն նաեւ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում:
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի հիմնադրման օրվան նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնախմբություններն ամեն տարի հոկտեմբերի սկզբին անցկացվում էին մեծ շուքով։ Որպես կանոն, նախապես ազդարարվում էր այդ մասին, տեղեկանում էինք, թե մոտավորապես ինչպես պետք է նշենք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը, հյուրեր էին հրավիրվում, քաղաքը պատրաստվում էր ու սպասում տոնական այդ եռուզեռին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները Դավիթ Տոնոյանի խոսքից հետո անհանգստացած են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով։ Մանավանդ Հայկ Հարությունյանի դեպքից հետո չեն ուզում եւս մեկ «ինցիդենտ» լինի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ լուր էինք ստացել, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում, այսինքն՝ կառավարական ամառանոցներում, որտեղ այժմ բնակվում են Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի ընտանիքները, թափով շինարարություն է ընթանում։
««Օֆշորների թագավոր», ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
«Բո-լո-րը, բոլոր նրանց ում անունները տվեց, այդ որ հիմա ասում է սկանդալային բացահայտումներ են լինելու… Բեգլարյանի, դրանք իմ օրոք հարուցված քրեական գործերով է, իմ օրոք օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներ են, մի օրում քրեական գործ չի հարուցվում ու մեղադրանք չի առաջադրվում, թող վերցնեն բոլոր քրեական գործերը եւ նայեն, թե ով է դա արել»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ, ինչպես հայտնի է, օրերս երկրորդ մեղադրանքն է առաջադրվել «Հյուսիս-հարավ»-ի գործով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, նորություն չէ։ Օրերս հենց այդ խմբակցության ներկայացուցիչներից մեկը շատ բնորոշ նկարագրեց իրավիճակը. «88 հոգանոց խմբակցությունը բաժանված է 90 մասի»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն երկու օր է, ինչ լրատվական դաշտը ողողված է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի՝ «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ» հայտարարության քննարկումով: Այս ագրեսիվ պատրաստակամությունը դատապարտեցին քաղաքական ու ոչ քաղաքական կերպարները:
«Ցանկանում եմ` Հայաստանի համար ամեն բան լավ լինի: Հայաստան ասելով` ոչ միայն երկիրը, ժողովրդին նկատի ունեմ, այլեւ օրվա իշխանություններին»,- արձանագրել է նախագահը` խիստ զարմացնելով որոշ հանրապետականների:
«Տեղեկություններ կան, որ առաջիկայում քրեական գործերի տեղատարափ է սպասվում։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը սուրն առնելու է ու ընկնի նախկինների հետեւից»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս «Փաստ» թերթն անդրադարձել էր ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի պատվին տրված մեծ ճաշկերույթին (գալա ընդունելություն)՝ նշելով, որ տոմսերը վաճառվել են 250 դոլարով։ Երեկ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այս թեմայով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`