Ծառուկյանը տեղյակ չի եղել Առուստամյանի գործունեությունից. Նա խնդրել է, որ հանկարծ Ծառուկյանը չիմանա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ, ինչպես հայտնի է, օրերս երկրորդ մեղադրանքն է առաջադրվել «Հյուսիս-հարավ»-ի գործով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Ըստ մեղադրանքի` խոսքը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) մասին է։

Մեր տեղեկություններով՝ Առուստամյանն այս պատմությանը ներգրավված է եղել առանց Ծառուկյանի իմացության, եւ օրերս, երբ նրան հրավիրել են հարցաքննության, իրավապահների մոտ չի թաքցրել իր սարսափը եւ անգամ խնդրել է, որ փողերի լվացման մասին տեղեկությունը հրապարակայնություն չստանա, որ Ծառուկյանը չիմանա այդ մասին։

Բանն այն է, որ այս մեղադրանքից հետո Ծառուկյանին կարող են դիտարկել որպես անվստահելի գործընկեր, եւ դրսի ներդրողները խուսափեն համատեղ ձեռնարկներից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս