«Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը և կթափվի Սև ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել, թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է:

Նախ, անկախ Ադրբեջանը հիմնադրվել և աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ է եկել ընդամենը 1918թ. մայիսի 27-ին, Coca-cola-ի հիմնադրումից 32 տարի անց:

Երկրորդ, եթե ադրբեջանցիները նեղություն քաշեն և ծանոթանան անտիկ պատմիչներ Ստրաբոնի,Դիոն Կասիոսի և Պոլիբիոսի աշխատություններին, ապա կիմանան, որ Օրխիստենեն, այսինքն՝ Արցախը, պատմական Հայաստանի մաս է:

Երրորդ, 1918-1920 թվականներին այն չի եղել անկախ Ադրբեջանի մաս և կցվել է Խորհրդային Ադրբեջանին 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ:

Չորրորդ, 1988-ի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. ԽՍՀՄ գործող օրենսդրության համաձայն՝ հռչակել է իր անկախությունը:

Հինգերորդ, անկախ մեր ներքաղաքական տարաձայնություններից, թույլ չենք տա ադրբեջանցիներին պղտոր ջրում ձուկ բռնել:

Հ.Գ. Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը և կթափվի Սև ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=515284195939347&id=333386077462494&__xts__[0]=68.ARCTB3B118DEcTI2H8xX8rPerktCB6iXsI7YpLImQ3X65Axj5L_mO3DKT7CahBf4CkvX_bdgq1N1LCDe1k3OK1YVNlUl42x8Y_8b05H6DeuhPTZf-LyNcPB3UQ2x_0xr8w5uoZUos7SWTPiu6JhqFPE-Gr9EDo7dCDQmAA5HJ_08AirSxAp7O_XDNb8kL833d7pS_g7jcC8fiRzPVr0fgT1Wbsb_OYntX_7ZkAELM_YeSrltJ_Mh_4A-eb6GN-BZetMXVkqOJS7vfW2oinMT63-DesXLZmz_-9nhmq1puChAe_CRKXJc1M_U-MvQZ8WFqxxbyzAt3OqP2avqvKs&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս