«Էրեբունի-Երևան» տոնախմբությունը, որպես հին Հայաստանի մնացուկ, կհանվի՞ օրակարգից. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի հիմնադրման օրվան նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնախմբություններն ամեն տարի հոկտեմբերի սկզբին անցկացվում էին մեծ շուքով։ Որպես կանոն, նախապես ազդարարվում էր այդ մասին, տեղեկանում էինք, թե մոտավորապես ինչպես պետք է նշենք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը, հյուրեր էին հրավիրվում, քաղաքը պատրաստվում էր ու սպասում տոնական այդ եռուզեռին։
Այս տարի, սակայն, հոկտեմբերը մոտենում է, բայց տոնական նախատրամադրվածություն չի նկատվում։ Հասկանալի չէ, թե երբ է նշվելու «Էրեբունի-Երեւանը», առհասարակ նշվելու է, թե ոչ այդ տոնը, ինչ միջոցառումներ են լինելու։
Ընդ որում, շատերն են մեզ հարցնում այդ մասին։ Գուցե ազդարարվել է, բայց ինչպե՞ս, եթե հանրությունը չգիտի։
Հաշվի առնելով «թավշյա» իշխանությունների անհանդուրժողականությունը նախկինից մնացած ամեն ինչի նկատմամբ, բարի ավանդույթների նկատմամբ տոտալ մերժողականությունը, չի բացառվում, որ «Էրեբունի-Երեւան» տոնախմբությունը, որպես հին Հայաստանի մնացուկ, հանվի օրակարգից։ Կարեւորը նոր Հայաստանի Քաղաքացու օրն է՝ իր խորոված փարթիներով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: