«Շատ վախեցած եմ, երևի կասկայով շփվեմ քրոջս հետ»․ ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի քույր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն երկու օր է, ինչ լրատվական դաշտը ողողված է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի՝ «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ» հայտարարության քննարկումով: Այս ագրեսիվ պատրաստակամությունը դատապարտեցին քաղաքական ու ոչ քաղաքական կերպարները:

Եվ երեկ այս առիթով «Ժողովուրդ» թերթը զրուցեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ, ով Երեւանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ավագ քույրն է:

Ծովինար Վարդանյանն, ահա, այսպիսի մեկնաբանություն տվեց. «Ոչ միայն տեղյակ եմ այդ հայտարարության մասին, նաեւ շատ վախեցած եմ: Ես երեւի կասկայով շփվեմ քրոջս հետ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30