Նոր մանրամասներ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով․ «Ժողովուրդ»
««Օֆշորների թագավոր», ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, երբ 2016 թվականին հայ իրավապահները գրությունով տեղեկություններ են խնդրել Միհրան Պողոսյանի բանկային հաշիվների մասին, ի պատասխան գրության` Շվեյցարիայից հայտնել են, որ եթե Հայաստանում Միհրան Պողոսյանի՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, ապա այդ գործի մասին անհրաժեշտ են տեղեկություններ, որպեսզի շվեյցարական կողմը տրամադրի ՀՀ-ին Պողոսյանի բանկային հաշիվների մասին տեղեկություն:
Սակայն Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է` նշելով, թե Մ. Պողոսյանի ապօրինի գործունեությունը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել:
Ասել է թե՝ ի սկզբանե իրավապահ համակարգը այս գործի պատշաճ քննություն չի իրականացրել, եւ 2017-ին գլխավոր դատախազությւոնը կարճել է այն:
Ու հիմա, երբ ՀՔԾ-ն վերաբացել է այս գործը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, թե նախկին իշխանությունների օրոք դատախազության վրա ճնշումներ չեն եղել, պարզապես հիմա «նոր հանգամանքներ են ի հայտ եկել»: Այդ դեպքում ինչո՞ւ Շվեյցարիայից հավելյալ տվյալներ չի ուզել դատախազությունը: Հարցը մնում է անպատասխան»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: