«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նկատի ունենալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումները, սպառնաց ասֆալտին փռել եւ ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված տեխնիկական թյուրիմացությունը լավ առիթ էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցուցադրաբար ու հրապարակային գրոհ սկսի ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի դեմ:
«Բա որ փակվի, ուր պիտի երթանք… մեր ու հեր չունենք, ուր պիտի էրթանք մնանք…»,_ասում է գիշերօթիկում ապրող փոքրիկը չկարողանալով բարձրացնել անզորությունից խամրած աչքերը…
Ծառայությունը սկսել է կտրուկ արձագանքել այն խմբերի անուններին, որոնք վերաբերում էին օրենքը խախտելուն:
Անցած 2018 թվականին մինչեւ հինգ տարեկան ավելի քան 800 հազար երեխա է մահացել թոքաբորբի պատճառով: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) նորագույն զեկույցում, որը նոյեմբերի 12-ին տարածվել է Աֆրիկայի երկրներում:
Facebook ընկերությունը գործարկել է Facebook Pay էլեկտրոնային վճարումների մի համակարգը, որը գործելու է համանուն սոցցանցում, նրա մեսենջերում, Instagram-ում եւ WhatsApp-ում:
«Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը վաղը՝ ժամը 12։00-ին, Ազատության հրապարակից քայլերթով շարժվելու է կառավարության շենքի մոտ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու ՀՀ ազգային արժեքներին սպառնացող անհատների մասին։
Եվրոպայում Tesla էլեկտրամոբիլների թողարկման առաջին գործարանը կառուցվելու է Բեռլինում:
Ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ եւ դերասան Ջոն Լեջենդը, ըստ People հանդեսի, դարձել է ամենասեքսուալ տղամարդը:
Նորվեգիայի գիտատեխնիկական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը։
Չինական հեռահաղորդակցության կարգավորող TENAA-ն հրապարակել է Samsung W20 5G սմարթֆոնի առանձնահատկությունները և առաջին պատկերները։ Պարզվում է, որ սարքից անակնկալներ սպասել պետք չի լինի:
Նոյեմբերի 11-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժնմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ծերենցի փողոցից բերման են ենթարկվել Ջերմուկ քաղաքի 22-ամյա մի բնակչի, որը սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անգամ էբոլա տենդի պատվաստանյութը համարել է որակի, անվտանգության եւ արդյունավետության բարձր չափորոշիչներին համապատասխան: Այդ քայլը կոչված է արագացնելու նրա լիցենզավորումն ու կիրառումը այն երկրներում, որոնց վրա կախված էր վիրուսի տարածման սպառնալիքը:
Նոյեմբեր ամսվա տարբեր օրերի ոստիկանության Էրեբունու և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում մեքենաների կողային հայելիների գողության վերաբերյալ մի քանի ահազանգ էր հնչել։
Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստանում անհատական համակարգիչների օգտատերերի 37%-ը առնվազն մեկ անգամ բախվել է տարբեր կարգի ինտերնետ-սպառնալիքների, իսկ 44%-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների գրոհների. այդ սպառնալիքները բխում են այնպիսի ծրագրային ապահովումից (ԾԱ), որը համակարգչում հայտնվում է ոչ թե համացանցից, այլ տարբեր հանովի կրիչներից, օրինակ, USB-ֆլեշներից, արտաքին կոշտ սկավառակներից։ Բացի այդ, Հայաստանում մոբայլ սարքեր գործածողների մոտ 2%-ը հանդիպել է վնասաբեր ԾԱ-ի։
Վենետիկում շարունակվում են 1966 թվականից ի վեր խոշորագույն հեղեղումները. իշխանությունները հայտնում են, որ տարերային աղետի պատճառով զոհվել է երկու մարդ:
Նախարարությունը հենց հիմա մշակում է չափոփոշիչներ. գլխիվայր փոխում է այն բոլոր չափորոշիչները, որոնք կան, իսկ դրանց անհրաժեշտությունը բոլոր տարիներին դրվել է բոլոր նախարարների ժամանակ: Իհարկե, ֆինանսական մեծ ռեսուրսներ են պետք դրա համար, միշտ խոսվել է և հարցը միշտ էլ հետաձգվել է։ Հիմա նախարարությունը մշակել է դպրոցական չափորոշիչներ, և արվում են կոնկրետ գործողություններ դպրոցական դասագրքերի հետ կապված։
Իսպանիայի ազգային ոստիկանությունն առայժմ չի կարող հայտնաբերել Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար (2004 – 2008) Ուգո Կարվախալին, որին պետք է հանձնեն ԱՄՆ-ին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի, Մազմանյան փողոցների, Բաշինջաղյան փողոցի 6, 182, 184, 190, 194 շենքերի, ինչպես նաև 159-191 կենտ համարների, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 3, 5, 8, 10, 10/1, 12, 14, 7, 7/1, 9, 11, 13, 15, 1/1, 20/2, 20/3 շենքերի ջրամատակարարումը:
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի համայնքին պատկանող խողովակները։
Չինական EHANG ընկերությունը մտադիր է գործարկել աշխարհում առաջին կոմերցիոն աէրոտաքսի ծառայությունն արդեն այս տարի: Դա տեղի կունենա Գուանչժոուում՝ 15 միլիոն բնակչություն ունեցող հսկայական մեգապոլիսում: Առաջին փուլում այս ստարտափի հաճախորդներ կդառնան զբոսաշրջային ընկերությունները, բժշկական կազմակերպությունները, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունները:
Վաշինգտոնում հայերը, հույները և քրդերը բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց, որտեղ պլանավորվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Տեղի է ունեցել Իսպանիայի Սուպերգավաթի 2019/20 խաղարկության վիճակահանությունը:
«Մենք գիտնականների մշտական արտագաղթ ունենք: Բոլոր զարգացած երկրներում հիմնական առաջ տանող ուժը 35-55 տարեկան գիտնականներն են, որոնք գիտաշխատողների թվաքանակի 50 տոկոսից ավելին են կազմում, մեզ մոտ այդ թվաքանակը 15 տոկոս է: Փոխարենը` 65-ից բարձր տարիքի գիտաշխատողների թվաքանակը 30-35 տոկոս է, մինչդեռ սովետական տարիներին 4 տոկոս էր կազմում: Ամեն տարի 200-250 գիտաշխատող լքում է մեր շարքերը` տարիքի հետ կապված խնդիրների պատճառով, իսկ նրանց տեղը լրացնող չկա: Գիտությունը փաստացի ծերանում է, բայց հենց այդ գիտնականների շնորհիվ է, որ մենք դեռ գիտություն ունենք»,- ասաց Տիգրան Քոթանջյանը:
Բնապահպանների կողմից հաճախ է բարձրացվում այն հարցը, որը կապված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության ու դրա արդյունքում հողերի և ջրերի աղտոտման մակարդակը բարձրացնելու, բնակչության մոտ արձանագրվող հիվանդությունների աճի հետ:
«Այդ հարցը մշտապես մեր քննարկումների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարությունների մակարդակով։ Դուք գիտեք մեր մոտեցումը՝ դրան մենք չենք վերաբերվում որպես բիզնեսի։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ և, իհարկե, այս հարցի զգայունությունը բավականին բարձր է»,- ասաց Մնացականյանը:
Լիբանանյան իրադարձությունները սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը անցել էին արդեն քաղաքական հարթություն եւ վերածվել վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է մրցավարներին Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում (1:3):
Այդ հաշվետու ժամանակաշրջանում իմ ենթակայության ներքո աշխատող աշխատակազմի հետ միասին հասցրել եմ ավարտին հասցնել ու հանրության դատին ներկայացնել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն առաջիկա 3 տարիների համար, որը գործնականում որևէ փոփոխության չենթարկվելով՝ մոտ 1.5 ամիս առաջ հանձնվել է կառավարության դատին և ընդունվել՝ որպես ոլորտի ռազմավարական փաստաթուղթ: Հասցրել ենք ավարտին հասցնել ՀՀ քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի ռազմավարությունները, Ազգային ժողով ներկայացվեց և ընդունվեց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներից մեկի պատշաճ կատարումն ապահովող օրենսդրական ակտ. խոսքը պատժախցի ինստիտուտին վերաբերող որոշմանն է վերաբերում, և այլն:
Քննիչները քրեական գործ են հարուցել 15-ամյա աղջկա մահվան փաստով, որը հանգստանում էր «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում (Գուրզուֆ, Ղրիմ):