Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելը չի դիտարկում որպես բիզնես

Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքը չի դիտարկում որպես բիզնես: Այս մասին այսօր Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանի հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այդ հարցը մշտապես մեր քննարկումների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարությունների մակարդակով։ Դուք գիտեք մեր մոտեցումը՝ դրան մենք չենք վերաբերվում որպես բիզնեսի։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ և, իհարկե, այս հարցի զգայունությունը բավականին բարձր է»,- ասաց Մնացականյանը:

2018 թվականի հունիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել էր Ադրբեջանի  պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում էին բելառուսական արտադրության «Պոլոնեզ»-ները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930