
ՅՈւՆԻՍԵՖ-ում պատմել են մանկական թոքաբորբից մահացության մասշտաբների մասին

Անցած 2018 թվականին մինչեւ հինգ տարեկան ավելի քան 800 հազար երեխա է մահացել թոքաբորբի պատճառով: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) նորագույն զեկույցում, որը նոյեմբերի 12-ին տարածվել է Աֆրիկայի երկրներում: «Ամեն տարի մինչեւ հինգ տարեկան շուրջ 2200 երեխա է մահանում թոքաբորբից, որը ենթակա է բուժման»,-հայտարարել է ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: Նա ընդգծել է, որ համաշխարհային հանրակցության ավելի պատասխանատու վերաբերմունքն այդ հիվանդության անթույլատրելիության եւ կանխարգելման նկատմամբ, ներառյալ պատվաստումը, կարող է միլիոնավոր կյանքեր փրկել:
Մանկական թոքաբորբի հետ կապված ավելի օրհասական իրադրություն է ստեղծվել Նիգերիայում, որտեղ անցած տարի դրանից մահացել է 162 հազար երեխա: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում թոքաբորբից մանկական մահացության թվաքանակը կազմել է 40 հազար, Եթովպիայում՝ 32 հազար: Մասնագետները նշում են, որ հիվանդանում են առաջին հերթին այն երեխաները, որոնք ապրում են անբավարար սննդի եւ աղտոտված շրջակա միջավայրի պայմաններում:
Պնեւմոնիան կամ թոքաբորբը ինֆեկցիոն հիվանդություն է, որն ախտահարում է թոքի հյուսվածքները: Հիվանդությունը ենթակա է հակաբիոտիկներով բուժմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: