«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը ՍԴ դատավորներից ազատվելու նոր սցենար է մշակել: Փաստորեն, մի կողմից իրավական գրոհն է շարունակվում, մյուս կողմից` նույն ուժով դիմադրությունը: Գործադիրը խորհրդարանին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը, որոնց առանցքային առաջարկով` եթե ՍԴ անդամը մինչեւ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը հրաժարական տա, ապա կենսաթոշակ կստանա հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը:
«Փաստ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ խոսվում է ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի գնի բարձրացման մասին, շրջանառվում են տարբեր վարկածներ ու ժամկետներ։ Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի հետ կապված ասել է, որ գազի գինը մինչեւ ապրիլի 1-ը կմնա նույնը։ Այս մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ մեկ ամիս առաջ՝ նշելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ գազը ձմռան ամիսներին չթանկանա:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ Արցախի նախագահի ընտրություններում իշխանությունը ֆավորիտ թեկնածու ունի՞։ Նա ասաց․ «Վարչապետը հայտարարել է, որ մենք աջակցելու ենք ազատ, արդար ընտրություններին եւ ամբողջովին այդ սկզբունքով ենք առաջնորդվելու»։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է վերանայել նույնանպատակ նպաստների տեսակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականից վերացվում է նպաստների տեսակներից մեկը` հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձեւավորման դրամագլուխը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը երեկ հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթին, որը հանրության մեջ արդեն իսկ ստացել է ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» նախաձեռնություն անունը: Փաթեթը համարվել է անհետաձգելի եւ կարճ ժամկետում կքննարկվի խորհրդարանում: Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահին, երբ ԱԺ-ում լրջագույն հարցեր են քննարկվում, ֆրակցիայի ղեկավարն ԱՄՆ-ում լուրջ «վոյաժների» մեջ է եւ անգամ գրություն չի թողել՝ կարեւոր օրինագծերին իր ձայնը տալու մասին։ Ձեզ համար ծանր չէ՞ պատասխանատվություն կրել 88 պատգամավորի քվեարկության, օրինագծի տապալման համար՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ «Ոչ, դժվար չէ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Motorola ընկերությունը ներկայացրել է երկու էկրանով ծալովի սմարթֆոն, որը դարձել է Razr հեռախոսի նորացված տարբերակը:
Google որոնիչը մշակույթի ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրություն է արձանագրում ամբողջ աշխարհում. ամսական ավելի քան 500 միլիոն հարցում է ստացվում այդ թեմայով:
Գիտնականները, որոնք «Մարս-2020» մոլորակագնացը պատարստում են դեպի Կարմիր մոլորակ գիտարշավի, որոշել են դրա իջեցման վայրը. դա Եզերո խառնարանն է:
Կորցնել նրան, ով թանկ է քո հոգու համար, հեշտ չէ, հատկապես, եթե դա այն մարդն է, ում դու սիրել ես աշխարհում բոլորից շատ, ում հետ պլանավորել ես կառուցել կյանքդ: Բայց երբեմն դա է հենց լավագույն բանը, որ քեզ հետ պատահել է: Նույնիսկ, եթե դու դա հիմա չես տեսնում, յուրաքանչյուր կորուստ քեզ շատ բան է տալիս:
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը եւ շնչառական վարժությունները կարող են կարճ ժամկետում թեթեւացնել ընկճախտի տագնապի ախտանիշերը:
Նոյեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկի հարցմանն ի պատասխան՝ մեկնաբանել է 168.am-ի հնչեղություն ստացած մի հրապարակումն այն մասին, որ ԵԱՏՄ-ից հատուկ ծրագրով իբրև աջակցություն ստացած 4 թանկարժեք TOYOTA Land Cruiser Prado ջիփերից երկուսը փոխվարչապետ Ավինյանի ձեռամբ ծածուկ «քոռ ու փուչ է արվել»՝ անձամբ իր և իր հովանավորյալ պաշտոնյաներից մեկի բարձր կոմֆորտն ապահովելու համար։
Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:
Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն նոյեմբերի 14-ին սկսել է Աստվածներին ընծաների մեծ մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինը կդառնա ծեսերի հերթագայության մեջ, որոնք կապված են նրա գահ բարձրանալու հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1987թ. ծնված քաղաքացուն:
նոյեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության կողմից Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմի համաֆինանսավորմանը և շատ սրտաճմլիկ մի պատմություն պատմեց, որը, մեղմ ասած, կեղծիք է..
Կառավարության այօրվա նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը:
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) նախկին աշխատակիցներին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից խոստացել են ընդունել երկուշաբթի և քննարկել ստեղծված իրավիճակը:
Սպասվում է, որ Վենետիկի շրջանում ծովի մակարդակը կհասնի նոր բարձրակետի՝ 125 սանտիմետրի, ինչը կրկին կբերի քաղաքի մասնակի հեղեղման:
77-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած :
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է նորից մարզվելուն:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ 168.am-ի հետ զրույցում ակնարկեց, որ Փաշինյանի հայտարարությունների ճշմարիտ լինելու ոչ մի երաշխիք չկա:
Այս հարցը ապագայի առանցքային հարցերից մեկն է, որովհետև եթե հաջորդ իշխանությունները ևս, մեկ այլ պոպուլիզմի ալիքի վրա գան իշխանության, ապա մենք վերջնականապես կորցնելու ենք առողջ քաղաքացիական հասարակություն ունենալու մեր անհրաժեշտությունը:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը շուտով թողնելու է իր պաշտոնը, համաձայնել է այն դիրքորոշմանը, որ Brexit-ը կնշանակի Բրիտանական կայսրության իրական մայրամուտը:
«Տավարի մսի գինը բարձրացել է մոտ 300 դրամով, հիմա խոզի ու ոչխար մսի գինն էլ կբարձրանա: Գլխաքանակը պակասել է շատ խիստ, չկա նաև անասնակեր: Բռնում ու արագ մորթում են: Խոտը չորանում է, մարզպետարանները կերի կուտակումը չեն կարողանում կազմակերպել, արդյունքում՝ անասուններին դնում են դանակի տակ։ Ժամանակին համակցված կերեր և՛ Հայաստանում ենք պատրաստել, և՛ ստացել ենք Ռուսաստանից: Այդպիսով թե՛ քաշն էր ապահովվում, թե՛ կաթնատվությունը: Ուղղակի այսօր դա ֆերմերների համար դժվար է, իսկ Կառավարությունն էլ իր գործը պատշաճ չի կատարում: Երևանի «Համակցված կերերի գործարանը» դեռ կա, այստեղ այդ ամենը կարելի է կազմակերպել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ստուգել «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող քաղաքացիների գործողությունների իրավաչափությունը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ընթացք տալ դրանց:
Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման և այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ Ալեքսան Պետրոսյանին ու նրա որդուն ձերբակալելու մասին տեղեկությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թվականի բյուջետային հատկացումներից կառավարության որոշմամբ կատարվել է մի քանի վերաբաշխում, որի շրջանակում կրթական հաստատություններում կիրականցվեն կապիտալ շինարարության և նախագծային աշխատանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: