«Շատ շնորհակալ եմ»․ Գվարդիոլան՝ «Լիվերպուլի» հետ խաղի մրցավարներին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է մրցավարներին Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում (1:3):
Խաղից հետո իսպանացի մասնագետը մոտեցել է մրցավարական անձնակազմին, արտիստիկ սեղմել է նրանց ձեռքերը և ասել. «Շատ շնորհակալ եմ»:
Դրա հետ մեկտեղ, Գվարդիոլան թափահարեց գլուխը և բարձրացրեց աջ ձեռքի ցուցամատը։
Հանդիպման հիմնական մրցավարը Մայքլ Օլիվերն էր։
Սիրարփի Աղաբաբյան