«Իրական Հայաստան կոչվածը դա Ավարտված Հայաստանի հոմանիշն է անկախ փաթեթավորումից»:
Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում և կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ՝ արժանապատվ ապրել մեր հայրենիքում: Հիշեք, որ միայն ողջ մարդը կարող է լողալ հոսանքին հակառակ: Բոլորիդ գրկում եմ:
Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ:
Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Օրերս հրապարակված Heritage foundation հեղինակավոր կազմակերպության հերթական զեկույցը՝ նվիրված աշխարհում տնտեսական ազատության ցուցանիշին, մանրամասն վերլուծվել է «Լույս» հիմնադրամի իմ գործընկերների կողմից։
24news.am-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աչքի է ընկել 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, մեղմ ասած, ոչ կոռեկտ պահվածքով։
Այս պայքարը ազգային արժանապատվության հարց է։ Մեծ ազգերը չեն մոռանում իրենց հերոսներին, նրանք չեն լռում, երբ իրենց զավակներին պատանդ են պահում։ Մենք միշտ հաղթել ենք, որովհետև չենք թողնի, որ անարդարությունը դառնա մեր ժողովրդի նոր իրականությունը։ Այս պայքարը միայն քաղաքական կամ իրավական չէ, այլ նաև բարոյական ու հոգևոր է․ մենք չենք կարող անտարբեր մնալ։ Միավորվենք, բարձրաձայնենք, գործենք հիմա։ Ադրբեջանում պահվող յուրաքանյուր գերի պետք է վերադառնա հայրենիք և սա պետք է լինի մեր առաջնային նպատակն ու խնդիրը։
Կոնվերս Բանկը կրկին վերահաստատել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը՝ վեցերորդ անգամ լավագույնը ճանաչվելով հեղինակավոր Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում:
«Պահպանողական ՀՀԿ-ի պահպանողականությունն էլ ձեզ, Հանրապետական վարչապետների գլխավորած կառավարությունների տնտեսական ցուցանիշներն էլ ձեզ, ամենը՝ ձեզ, եթե դա ձեզ այդքան անհրաժեշտ է, միայն վերադարձեք սահմռկեցուցիչ իրականություն, գրո՛ղը տանի»:
Ձեր այժմյան շատ ու շատ աջակիցները այն ժամանակ մասնակցում էին «դագաղ շոուներին»՝ ընդդեմ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչների։ Մինչդեռ նույն այդ ժամանակ ՀՀԿ-ն և անձամբ Սերժ Սարգսյանը բազմիցս զգուշացրել էին, որ Նիկոլ Փաշինյանը լինելու է պատուհաս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար։
Ռուսաստանում ձերբակալվել է «Բամստրոյպուտ» սնանկացած շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Տուշկևիչը։ Նա մեղադրվում է պետական միջոցների հափշտակման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա շրջկենտրոնի և հարակից երկու գյուղերի՝ Մելովոյի և Պոդոլի վերջնական գրավման մասին։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, «իրական Հայաստանի» մասին իր ցնդաբանության շրջանակներում, հանդիպել էր իր մի խումբ «գաղափարակիցների» հետ և փորձում էր բացատրել, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Այս քննարկման ընթացքում, անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին, նա նշել է, որ «ՀՀ նոր Սահմանադրությունը կունենա տարածաշրջանային բովանդակություն»։
Սակայն գլխավոր հարցը դեռևս մնում է անպատասխան. արդյո՞ք SOCAR-ը կդառնա էքսպանսիոնիստական ազգային նավթագազային կորպորացիա, թե՞ նոր նախաձեռնությամբ ընդամենը վերակազմավորման/ռեբրենդինգի խնդիր է լուծվում՝ Ադրբեջանի իշխանությունների ներքին նպատակներին համապատասխան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Հայաստան մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են մեր դեմ։ Գուցե դրանք այսօր այլ տեղ են պետք, բայց այդ զենքերն ուղարկվում են Հայաստան»,- այսօր Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության օրենսդրական փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր մեղմել գույքահարկը։ Ընդդիմադիր խմբակցությունը «Հարկային օրենսգրքի» փոփոխություններով առաջարկում էր 2025 թվականի՝ 75, իսկ 2026 թվականից արդեն 100 տոկոսով անշարժ գույքի հարկումը կիրառել միայն 200 մլն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի մասով, իսկ մինչև 200 մլն դրամ հարկման բազա ունեցող անշարժ […]
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի նախկին մասնակից, լրագրող, Իլհամ Ալիևի շրջապատից Ռովշան Ասկերովը, որը երկար տարիներ ՌԴ-ում գործունեություն ծավալելուց հետո հետախուզման մեջ է ՌԴ ԶՈՒ-ի դեմ հայտարարությունների համար, հարցազրույց է տվել սկանդալային ռուս լրագրող, վիդեոբլոգեր Յուրի Դուդին։ Նշենք, որ Յուրի Դուդը Ռուսաստանում օտարերկրյա գործակալների ցանկում է և գործունեությունը ծավալում է ՌԴ-ից դուրս։ Յուրի Դուդի ուղիղ […]
Առաջին անգամ տարածաշրջանում, բժշկական ոլորտում, ներդրվել է բժշկական ծառայությունների որակի կառավարման բարձրագույն ստանդարտ. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հավաստագրվել է «ISO 7101:2023 «Որակի կառավարման համակարգեր առողջապահական կազմակերպությունների համար. Պահանջներ» ստանդարտի համաձայն՝ դառնալով Անդրկովկասում առաջին բժշկական կենտրոնը, որը հաջողությամբ ստացել է հավաստագիր։
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Եվրոպայի առաջնության հիմնական փուլի ուղեգիրը համարում է պատմական իրադարձություն երկրի համար:
Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը, ըստ Արտգործնախարարության, բարդություններ են առաջացնում: Բացի այդ, դեսպանության շենքը պետության հսկողության տակ է, որի հետևանքով շենքի ներսում և դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։ Փոփոխությունների հնարավորության դեպքում էլ պահպանման ոչ ողջամիտ ծախսեր են առաջանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ այսօր Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման ժամանակ հանդես է եկել ելույթով, հայտարարել է, թե Եվրոպական դիտորդական առաքելությունն իրականում ԵՄ «հետախուզական առաքելություն» է։
Իլհամ Ալիևը Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է. «Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում»։
ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցներից 9-ը կփոխանցվեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը»,-նշված է դիտորդական […]
Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
Սպասվում է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Քառնին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ կհայտարարի Կանադայում։