Իրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ

«Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, այսինքն՝ Հորմուզի նեղուցը… կեղծ լուրերը կասեն, որ ես դա պատահաբար եմ ասել։ Ինձ հետ պատահական բաներ չեն լինում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Սաուդյան Արաբիայի Թագավորությանը։ Նրանք շատ օգտակար են եղել ինձ համար, ի տարբերություն ՆԱՏՕ-ի։ Դա նրանց վրա շատ թանկ կարժենա։ Մենք համաձայնեցինք Սաուդյան Արաբիային վաճառել F-35-ներ։ Կարծում եմ՝ Թուրքիան իրեն հիանալի է դրսևորել. նրանք չեն միջամտել, ինչի վերաբերյալ խնդրել էին»,- նշել է նա։

«Ենթադրում եմ՝ մենք փոխել ենք ռեժիմը։ Մենք շարքից հանել ենք Իրանի հրթիռային կայանքների 97%-ը։ Մեզ մնացել է 3554 թիրախ, և բավականին արագ կզբաղվենք դրանցով։ Հաջորդը Կուբան է»։

Եթե սա ռազմական գործողություն է, ինձ որևէ թույլտվություն պետք չէ։ Եթե սա պատերազմ է, մեզ անհրաժեշտ է Կոնգրեսի հաստատումը։ Ահա թե ինչու ես դա անվանում եմ ռազմական գործողություն։

«Կարծում եմ՝ դատելով ՆԱՏՕ-ի գործողություններից, մենք պարտադիր չէ, որ մասնակցենք ՆԱՏՕ-ի նիստերին։ Հնչում է որպես սենսացիոն լուր, այնպես չէ՞։ Բայց դա փաստ է»,- ասել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031