ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել. հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ավելի ուշ, սակայն, Թրամփը հայտարարել է, որ այդ վերջնաժամկետը հետաձգում է մինչև ապրիլի 6-ը։



