Կալասը Ուկրաինայի թեմայով վեճի է բռնվել Ռուբիոյի հետ. ԶԼՄ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը «Մեծ յոթնյակի» նախարարների հանդիպման ժամանակ վեճի է բռնվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ ուկրաինական կարգավորման հարցում Միացյալ Նահանգների դերի պատճառով։ Այս մասին գրում է «Axios»-ը՝ հղում անելով G7-ի նախարարական հանդիպմանը ներկա գտնված անձանց։

«Կալասը քննադատել է ԱՄՆ-ին, որ նրանք չեն ուժեղացնում ճնշումը Մոսկվայի նկատմամբ»,-նշված է հոդվածում։

Ի պատասխան Ռուբիոն բարձրացրել է ձայնը և սպառնացել, որ Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից։

«Եթե կարծում եք, որ ձեզ մոտ ավելի լավ կստացվի, խնդրեմ։ Մենք դուրս կգանք»,- ըստ «Axios»-ի` ասել է նա։

Նշվում է, որ եվրոպացի նախարարները շտապել են միջամտել՝ հավաստիացնելով, որ սատարում են Սպիտակ տան միջնորդական ջանքերին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է, իսկ ԱՄՆ-ն կենտրոնացել է Իրանի վրա։ Մոսկվան սպասում է նոր փուլի, սակայն հանդիպման վայրն ու ժամանակը դեռ որոշված չեն։

Տարեսկզբից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Վերջինը կայացել է Ժնևում փետրվարի 17-18-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031