Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար սա կոնկրետ արդյունք է: Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից ճշտելու հնարավորությունից: Այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուսական շուկա վերադառնալու հարցով փակ բանակցություններ են ընթանում որոշ ընկերությունների հետ:
Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի «Գլոբալ Բաքվի ֆորումի» միջոցառմանը։
Փաշինյանը հիշեցրել է այդ թեմայով վերջերս հրապարակված իր հոդվածը, որի հիմնական իմաստն այն էր, որ Հայաստանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից է: Եվ առաջին հերթին Հայաստանն է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակիցը, որովհետև իրականում շրջափակման մեջ է:
Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70 տոկոսը. Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա:
Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 17,5 կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Կամո Դանիելյանի վարած, թիվ 275՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Սասուն Եղիազարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղաքրունքի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Հարությունյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ադրբեջանի արձագանքը խաղաղության համաձայնագրին անակնկալ էր ու անգամ անսպասելի։ Ըստ էության՝ այն պետք է լավատեսության հիմքեր տար, բայց, ցավոք սրտի, վստահության պակասը կասկածների մեծ դաշտ է բացում։ Ունենք այն, ինչ ունենք և ունեցածից հրաժարվելը պատերազմի վերսկսման պատճառ կարող է դառնալ։
Երկակի ստանդարտները ժամանակակից քաղաքականության անբաժանելի մասն են, որոնք առավել ցայտուն կերպով դրսևորվում են միջազգային հարաբերություններում, երբ տարբեր երկրներ միևնույն հարցի վերաբերյալ իրենց շահերից ելնելով՝ ցուցաբերում են տրամագծորեն հակառակ մոտեցումներ։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումը։
Ով բերեց Նիկոլին տխրահռչակ թեզը ժամանակավրեպ ա: Ու առհասարակ նման ամեն ինչ ժամանակավրեպա: Ես «չգիտեմ», թե կոնկրետ որ կենտրոնիցա առաջին անգամ դա շրջանառության մեջ դրվել, բայց դա հերթական ականներից մեկն ա: Հենց հիմա պատկերացրեք ձեր տունը վառվում ա, ի՞նչ եք անելու: Փորձելու եք առաջնային կրակը մարել, թե՞ փորձոլու եք հասկանալ այդ կրակը ոնց առաջացավ: Մարելու եք ու նոր չէ՞ անցնեք հաջորդ պրոցեսին: Հիմա նույնը մեր երկրում ա: Վառվում ա: Գեշ ու շատ արագ ա վառվում:
Էս թղթի իրական արձագանքը պիտի լինի՝ կործանվանք, կործանեցին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դե ինչ։ Այլևս կարելի է որպես փաստ արձանագրել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին, որն իշխանությունը ստանձնել է 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։
«Շնորհավորում եմ ֆուտզալի մեր թիմին, վերջին 2 տարում մեր հավաքականը երևացող առաջընթաց ունեցավ։ Նազարեթյանը կարծում եմ կարողացել է ճիշտ բառեր գտնի մոտիվացնելու համար ու ճիշտ աշխատանք տանի հավաքականի հետ, մոտավոր նույն սխեման վերջին 2 տարում ասել, առաջարկել եմ հավաքականի մասով Եղիշե Մելիքյանի հետ կապված։
Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքներ վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք: Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն: Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք»։
Ճապոնիան, ուր Թուրքիայի քաղաքացիները կարող էին ճամփորդել առանց վիզայի, պատրաստվում է վիզային ռեժիմ մտցնել Թուրքիայի քաղաքացիների համար։ Պատճառն այն է, որ վերջին տարիներին ավելացել են փախստականների հիմնախնդիրները, դիմումների աճը և Թուրքիայից ներգաղթածների հետ կապված միջադեպերը։
Գոհունակությամբ նշում ենք, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Պետք է մարզվելու լավագույն պայմանները ստեղծենք մեր եղբայրների համար։ Այս մասին Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության ընդլայնված հանդիպման ժամանակ հայտարարեց միության պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը։
Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսական կողմը, ի պատասխան պատժամիջոցների 16-րդ փաթեթի, ընդլայնում է եվրոպական ինստիտուտների և Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Էրդողանի գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը վստահ է, որ Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը) «շատ հարցերի լուծման բանալին կդառնա»։
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Դա ակնհայտ է, եթե հետևեք Ադրբեջանի նախապատրաստական աշխատանքներին՝ գրեթե ամենօրյա ռեժիմով նոր զինամթերքի գնումից մինչև ներքին հանրության շրջանում համապատասխան տեղեկատվական աշխատանք։ Չկա ոչ մի նպատակ՝ չպատերազմելու։ Չեմ բացառում, որ «խաղաղության համաձայնագիրը պատրաստ է»-ն ևս այդ պատերազմի նախապատրաստությունն է։
Թուրքիայի նավթային բաժնետիրական «TPAO» ընկերությունը Հյուսթոն քաղաքում համաձայանգիր է ստորագրել ամերիկյան «TransAtlantic Petroleum and Continental Resources»-ընկերության հետ։
«Այո, տալու ենք։ Ճանապարհ տալու ենք։ Ինչպե՞ս ենք ճանապարհ տալու՝ իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է, ձևակերպված է։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, և երբ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»։
Վերջապես չեմ հասկանում, թե ո՞վ է բռնելու Ադրբեջանի ձեռքը, եթե Ադրբեջանը մի օր հայտարարի, որ հայերը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները ու դիմի կոշտ քայլերի։
Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն ընդունել ու գոհ-գոհ ման են գալիս:
Փաշինյանի «գրանդիոզ» պլանի նպատակը Հայաստանը «ռուսական տիրապետությունից ազատագրելն» էր, ինչի հետևանքով՝ մեր երկիրը հայտնվեց ադրբեջանա- թուրքական աքցանի մեջ՝ ընդունելով Բաքվի վերջնագրի բոլոր կետերը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Օլգա Սկաբեևային տված հարցազրույցում հայտնել է, որ երեկ իրեն զանգահարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և պատմել Կիևի հետ պայմանավորվածությունների մասին:
Միջազգային շուխուռը կարող է ահագին մեծ լինի էտ դեպքում։ Սրանք էլ հո ռուսի խաղաղապահ չեն, որ ավտոն պայթեցնեն, 4 հոգի էլ դիակ սարքեն, ցավակցեն անցնի գնա։
«Իրական Հայաստան կոչվածը դա Ավարտված Հայաստանի հոմանիշն է անկախ փաթեթավորումից»:
Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում և կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ՝ արժանապատվ ապրել մեր հայրենիքում: Հիշեք, որ միայն ողջ մարդը կարող է լողալ հոսանքին հակառակ: Բոլորիդ գրկում եմ: