Մինչև 100 տարեկան ապրել ցանկացողների համար բժիշկը կարևոր կանոն է բացահայտել
Երկարակեցության մասնագետ Դեն Բյութները բացատրել է, թե ինչպես է «տատիկի կանոնը» օգնում ընտրել առողջ սննդակարգ և մեծացնում է երկար ապրելու ձեր հնարավորությունները: Մասնագետը կարևոտ խորհուրդներով կիսվել է Surrey Live-ի հետ զրույցում:
Բյութների խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում են ապրել մինչև 100 տարեկան, պետք է խանութում ընտրեն հնարավորինս պարզ մթերքներ և խուսափեն երկար բաղադրություն ունեցող մթերքներից։ Նա խորհուրդ է տալիս գնել այնպիսի մթերքներ, որոնք հասանելի էին տասնամյակներ առաջ՝ բանջարեղեն, լոբազգիներ, հացահատիկներ և ընկուզեղեն:
Մասնագետը բացատրել է, որ այս կանոնն օգնում է խուսափել գերմշակված սննդամթերքներից, որոնք հաճախ պարունակում են աղի, շաքարի և ճարպի ավելցուկ։ «Եթե ձեր տատիկը դա չի ընդունում որպես սնունդ, թողեք այն դարակին»,- խորհուրդ է տվել նա։
Բյութները նաև ընդգծել է, որ բնական սննդի պարբերաբար օգտագործումը նպաստում է աղիների առողջությանը և նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը։ Նրա խոսքով՝ պարզ և ծանոթ սննդամթերքներն են, որոնք ձևավորում են երկարատև առողջ սովորություններ։



