Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամնակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 29-ի երեկոյան, 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 15–17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան +9…+11 աստիճան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031