«Բուշեր» ատոմակայանը 3–րդ անգամ է հարձակման է ենթարկվել. ՄԱԳԱՏԷ–ն հայտարարություն է արել
Իսրայելն ու ԱՄՆ-ն կրկին հարձակվել են Իրանի «Բուշեր» ատոմակայանի վրա, հարված է հասցվել կայանի տարածքին, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին հայտնել Է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը X սոցիալական ցանցում:
ՄԱԳԱՏԷ-ն իր հերթին տեղեկացրել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է հարձակման մասին:
«Ռեակտորի վնաս և ճառագայթման արտանետում չի գրանցվել», – նշել է գործակալությունը` հավելելով, որ սա վերջին 10 օրվա ընթացքում երրորդ նման հարձակումն է:
ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զինվորականներին կրկին հորդորել է զսպվածություն դրսևորել միջուկային վթարի վտանգից խուսափելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։
Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։



