Բաժիններ՝

Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին

Իրանի երկու միջուկային օբյեկտների վրա ուրբաթ օրվա հարձակումը անվտանգության սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արևելքի համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ):

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում ամերիկա-սիոնիստական ​​թշնամին հարձակվել է Խոնդաբի ծանր ջրի համալիրի և ուրանի կոնցենտրաի գործարանի վրա: Այս խաղաղ կենտրոնների վրա հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար», -ասվում է ԻԱԷԿ -ի հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նաև նշել է, որ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԱԷՄԳ-ի, անգործությունը զարմանալի է:

Ավելի վաղ ԻԱԷԿ -ն հաղորդել էր Բուշերի ատոմակայանի տարածքում մարտի 17-ին և 24-ին երկու արկերի ընկնելու, ինչպես նաև Նաթանզի միջուկային օբյեկտի վրա մարտի 1-ին և 21-ին երկու հարձակման մասին: Իրանի իշխանությունները այս հարձակումների համար մեղադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031