Մեր խորհուրդն է և՛ Իրանին, և՛ մյուս երկրներին չընկնել Իսրայելի կողմից ծրագրված այս խաղի մեջ. Հաքան Ֆիդանի հայտարարությունները

«Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքն առանձնացրել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի մի շարք հայտարարությունները՝ տարածաշրջանի իրողությունների վերաբերյալ:

«Դժբախտաբար, այս պատերազմը ծավալվում է ամբողջ աշխարհի աչքերի առաջ։ Այն շատ լուրջ կործանարար հետևանքներ ունի ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային քաղաքականության վրա։

Այս պատերազմը, որը սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ միջազգային իրավունքի խախտմամբ, ավելի ու ավելի է բախվում տարածման վտանգի։ Մեր առաջին առաջնահերթությունը պատերազմի սկսվելը կանխելն էր, երկրորդը՝ դրա տարածումը կանխելը, իսկ երրորդը՝ Թուրքիային այս պատերազմից դուրս պահելը։

Բանակցություններում կողմերը, կարծես, փոխզիջման են հասել։ Առնվազն Պակիստանի միջոցով ուղերձ է փոխանցվել։ Իրանը արդարացիորեն կորցնում է վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ։ Բանակցությունների ընթացքում երկու անգամ պատերազմ բռնկվեց։

Տարածաշրջանը ներքաշվում է Իսրայելի սցենարով մշակված խաղի մեջ։ Իսրայելը ցանկանում է, որ տարածաշրջանի իսլամադավան երկրները մտնեն միմյանց հետ երկարատև հակամարտության մեջ։ Մեր խորհուրդն է և՛ Իրանին, և՛ մյուս երկրներին չընկնել Իսրայելի կողմից ծրագրված այս խաղի մեջ»,- այս և այլ հայտարարություններն է առանձնացրել թելեգրամյան ալիքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031