Այս ողբերգական պատերազմում մենք հիմնականում կորցրեցինք այն գնդերն ու զորամասերը, որոնց հրամանատարները պատերազմի առաջին օրերին անհասկանալի գործողություններ էին անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
ԱՄՆ Մինեսոտա նահանգում շուրջ 100 մարդ է ձերբակալվել անկարգությունների ժամանակ, որոնք ի հայտ են եկել՝ ի նշան բողոքի ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանելու առնչությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 9321-ով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ, ընդլայնված հրատարակությունը՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 16-ին և 17-ին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում՝ Հերատ նահանգում անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք ոստիկան է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Կրասնոդարի երկրամասում կոշտ վայրէջք կատարած «ՄԻ-2» ուղղաթիռի օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:
Ռուսաստանն արտաքսում է Սանկտ-Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին, որը Անվտանգության դաշնային ծառայության կողմից բերման էր ենթարկվել փակ տեղեկատվություն ստանալու ժամանակ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Ապրիլի 17-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղի 1-ին փողոցում գտնվող մարագում հրդեհ է բռնկվել։
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ը, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է՝ Սևանում գտնվող էլեկտրական կայանում իրականացվող աշխատանքների պատճառով։
Իշխանությունները բանակից չհասկացող մարդիկ են, բոլորը բանակից փախած մարդիկ են, ողջ գործունեության ընթացքում բանակն իրենց համար եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են․ այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ռուսաստանի Դաշնության Կիրովի շրջանում ամբողջությամբ դպրոց է այրվել, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Պետք է հասնենք գերիների ազատ արձակմանը, պետք է վերականգնենք մարդասիրական օգնության տրամադրումը, պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի երկիրը կարող լինի ինքնուրույն կայացնել սեփական որոշումները։ Եվ մենք պետք է խոսենք մեր դաշնակից Թուրքիայի հետ»,- ասել է Նուլանդը։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիայի համար մեծ պատիվ կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իրենց հանդիպումն անցկացնեն Վիեննայում:
Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունն ի թիվս այլոց, և ապրիլ ամիսը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս, հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Արցախի Հանրապետությունում ապրիլի 16-ին կատարված 70 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո թուրքական և ադրբեջանական դրոշներով զարդարված Բաքվում անցկացվեց «հաղթողների» թուրք-ադրբեջանական զորահանդես, որի ընթացքում շքերթով միասին քայլեցին ադրբեջանցի և թուրք զինծառայողները։ Դա, ամենայն հավանականությամբ, արվեց այն նպատակով, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ով է Լեռնային Ղարաբաղի դեմ վարել այդ ագրեսիվ պատերազմը։ Զորահանդեսի ժամանակ սադրիչ ելույթներով հանդես եկան Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնապատճառը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մերժումն է Բաքվի կողմից։ Ե՛վ առաջին, և՛ վերջին պատերազմը սանձազերծել էր Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այս հիմնարար իրավունքի իրացումը կանխելու նպատակով։
Հազարավոր հանդիսատեսների, մտավորականների կողմից դիտված, սիրված եւ գնահատված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19 եւ 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու համար՝ հանցավոր կերպով զանգահարել եւ սպառնալլով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին՝ կնշանակի դա արել են թատրոնին վերադաս հիմնարկությունից։
«Թվիթեր»-ը հայտարարել է սոցիալական ցանցում խափանումների մասին:
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը Politique Internationale-ին տված հարցազրույցում նշել է բոլոր այն կոնկրետ դրույթները, որոնք իր պաշտոնավարման շրջանում, այսինքն՝ մինչև 2018թ․, առաջարկում էին համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Նրա խոսքով՝ համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում, փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։
«Սա բացարձակ սուտ է։ Նույնը վերաբերում է նաև այն զավեշտալի պնդումներին, թե իբր 2018 թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը։ (Ամեն դեպքում Հայաստանը չէր կարող ընդունել նման առաջարկ, քանի որ դա կնշանակեր վերադարձ հակամարտության սկզբին և կբացառեր դրա կարգավորման հնարավորությունը)։ Այս ամենը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի դիմանում որևէ քննադատության։
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունը Ռամադան ամսվա շրջանակներում սնունդ պարունակող արկղեր է տրամադրել ՀՀ Արմավիրի մարզի շուրջ 80 կարիքավոր ընտանիքների։
Եթե նախորդ տարիների ընթացքում բազմիցս ընդգծվում էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներին, ապա այժմ միջազգային հանրության աչքերում Երևանը ներկայանում էր, որպես բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ։ Հայաստանի նոր իշխանությունները ավելի հեռուն գնացին՝ սկսելով կասկածներ հայտնել, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդելով, որ պատերազմն անխուսափելի է։
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Բաքվում բացված «Ռազմական ավարի պուրակի» վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:
Բարձրացված հարցը, թե ո՞վ էր սանձազերծել նոր պատերազմը, անչափ կարևոր է, քանի որ այն նաև ներառում է հետևայլ համատեքստը, թե ո՞վ է պատասխանատվություն կրում հազարավոր սպանված, վիրավոր, անհետ կորած մարդկանց, խեղված ճակատագրերի, աղետալի ավերածությունների, մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումների համար։ Այս հարցերի վրա աչք փակել չի կարելի, հատկապես, երբ դրանց համար պատասխանատվություն կրողները լկտի կերպով պարծենում են իրենց արարքների համար։