Sanofi-ն և GSK-ը հայտարարել են COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութերի հաջող փորձարկումների մասին
Ֆրանսիական Sanofi և բրիտանական GlaxoSmithKline (GSK) ընկերությունները մայիսի 17-ին հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութերի նախնական կլինիկական փորձարկումներն անցել են հաջողությամբ: «Ներունակ պատվաստանյութը բոլոր տարիքային խմբերում ուժեղ իմունային ռեակցիա է ցուցաբերում կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում»,-ասվում է ընկերությունների մամուլի տեղեկագրում:
«Մեր երկրորդ փուլի տվյալները հաստատում են, որ պատվաստանյութը կարող է կարևոր դեր խաղալ առողջապահության բնագավառում ներկայիս գլոբալ ճգնաժամի դեմ պայքարի գործում… Այդ դրական արդյունքների շնորհիվ մենք պատրաստվում ենք երրորդ փուլին»,-ասել է Sanofi-ի գործադիր փոխնախագահ Թոմաս Տրիումֆը: Հետազոտությունների երկրորդ փուլին մասնակցել է 18-ից մինչև 95 տարեկան 722 մարդ:
Երրորդ փուլը, ինչպես սպասվում է, կսկսվի առաջիկա շաբաթներին: Այս տարի ավելի վաղ Sanofi-ը պատվաստանյութի 125 մլն չափաբաժին արտադրությունը համաձայնեցրել է իր ուղղակի մրցակիցների՝ ամերիկյան և գերմանական Pfizer и BioNTech ընկերությունների հետ: Մինչդեռ, Sanofi-ի պատվաստանյութի մատակարարման պարտավորագիրը, մասնավորապես, ստորագրվել է Եվրամիության հետ: Ներկայում Sanofi-ն մշակում է կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութեր (երկրորդը` ամերիկյան Translate Bio ընկերության հետ համագործակցությամբ), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: