
Լավագույն սոուսը, որը դուք երբևէ փորձել եք

Բաղադրիչներ
1. Լոլիկ – 500 գ
2. Սոխ – 150 գ
3. Չիլի պղպեղ – 1 հատ
4. Կես լայմի հյութ
5. Սխտոր – 2 պճեղ
6. Համեմ
7. Աղ, պղպեղ, բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը և սխտորը մանր կտրատել: Լոլիկը կեղևազրկել, մանրացնել:
2. Չիլի պղպեղի կորիզները հեռացնել, մանր կտրատել: Կանաչին մանրացնել:
3. Սոխը և սխտորը բուսայուղով տապակել: Ավելացնել լոլիկը, համեմել աղով և պղպեղով: Շոգեխաշել 2-3 րոպե: Ավելացնել չիլի պղպեղը: Շոգեխաշել 2-3 րոպե:
4. Լցնել լայմի հյութը, ավելացնել կանաչին, խառնել և վերցնել կրակից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը