Գեյթսը ստիպված է հեռանալ Microsoft-ի տնօրենների խորհրդի կազմից ծառայողական սիրարվեպի պատճառով. WSJ
Microsoft-ի հիմնադականին դուրս գալ ԱՄՆ-ի այդ կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմից՝ աշխատակցուհիներից մեկի հետ անվայել հարաբերությունների մեղադրանքի հետաքննության պատճառովիր Բիլ Գեյթսը հարկադրված է 2020 թվ: Մայիսի 16-ի երեկոյան այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Գեյթսն ինքն այդ քալյը բացատրել է բարեգործության վրա կենտրոնանալու ցանկությամբ:
«Ես որոշեցի հեռանալ Microsoft-ի եւ Berkshire Hathaway-ի տնօրնների խորհրդի կազմից, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ այն առաջնահերթություններին, որոնք վերաբերում են բարեգործությանը, այդ թվում համաշխարհային առողջապահության, զարգացման, կրթության եւ կլիմայի փոփոխության հակազդման ոլորտում»,- մեկ տարի առաջ գրել է նա LinkedIn սոցցանցում: Հրատարակության տվյալներով՝ հեռանալը կամավոր չի եղել: «Microsoft-ի (տնօրենների) խորհրդի անդամները որոշել են, որ Բիլ Գեյթսը պետք է 2020 թվականին դուրս գա խորհրդի կազմից, քանի որ նրանք կատարել էին ավելի վաղ Microsoft-ի աշխատակցուհու հետ միլարդատիրոջ տեղ գտած ռոմանտիկ հարաբերությունների հետաքննություն, որոնք ճանաչվել են անվայել»,- գրել է թերթը:
Հետաքննության համար, որին միացել է իրավաբական ֆիրմա, առիթ է ծառայել կորպորացիայի աշխատակցուհու գանգատը, որը պնդել է, թե Գեյթսը մի քանի տարվա ընթացքում իր հետ իտնիմ հարաբերություններ է ունեցել: Ձեռնարկիչը Microsoft-ի տնօրենների խորհրդի կազմից դուրս գալու մասին հայտարարել է մինչեւ հետաքննության ավարտը եւ այդ մասին խորհրդի լրիվ կազմով որոշում կայացնելը, պնդում է հրատարակությունը:
Գեյթսի ներկայացուցիչը հերքել է հրապարկումը: «Սիրային հարաբերությունները եղել են գրեթե 20 տարի առաջ, որոնք ավարտվել են բարեկամական կերպով,- հայտարարել է նա հրատարակությանը:- Խորհրդի կազմից դուրս գալու որոշումը ոչ մի կերպ կապված չէ այդ գործի հետ: Իրականում նա սրանից դեռ մի քանի տարի առաջ է սկսել հետաքրքություն հանդես բերել բարեգործական գործունեության նկատմամբ»:
Բիլ եւ Մելինդա Գեյթսերը ամուսնացած են 27 տարի: Ամուսնալուծվելու իր որոշման մասին զույգը հայտարարել է մայիսի սկզբին: Այդ ապահարզանը կարող է դառնալ ամենաթանկերից մեկը պատմության մեջ. ամուսինների կարողությունը գնահատվում է 146 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: