Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով համապատասխան պատվիրակությունների հանդիպումը: Կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ամենամյա աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից մինչեւ 17-ը:
Ռուսաստանցի բժիշկները հմավարակի սկզբից ի վեր կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 160,3 միլիոն թեստ, հուլիսի 21-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
Մեր քաղաքապետն էլ Քաջարանի ողնաշարն է. քաջարանցի Լարիսա տատիկ
Մանվել Փարամազյան, մենք քո կողքին ենք. քաջարանցի կին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ակումբը` «Բոկա Խունիորս»-ը դուրս մնաց Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից:
Այն երկրների եւ տարածքների թիվը, որոնցում տարածված է կորոնավիուսի՝ մեծ վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, հուլիսի 13-ից մինչեւ 20-ն աճել է 13-ով եւ հասել 124-ի:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հուլիսի 21-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը՝
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը hուլիսի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:
Երևանի «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում Վրոցլավի «Շլյոնսկ»-ին համարում է լավ մրցակից:
Քաջարանցի կանայք մասնակցում են Մանվել Փարամազյանի համար անցկացվող ստորագրահավաքին․ ՈՒՂԻՂ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Երուսաղեմում բանակցությունների ժամանակ իրենց խորը մտահոգությունն են հայտնել Թուրքիայի կողմից Վարոշա քաղաքի կարգավիճակը փոխելու մտադրության առնչությամբ: Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն:
Ընթերցողներն այսուհետ կարող են հայերեն կարդալ վրաց գրող Գուրամ Դոչանաշվիլիի «Մարդը, որը շատ էր սիրում գրականություն» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 21-ին Հայաստանի գրողների միությունում:
Ֆրանսաբնակ կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանն օրերս իր արվեստի երկրպագուներին է ներկայացրել «Մեկուսացման ոգեշնչում» խորագրով ձայնասկավառակը:
Ալիևի և Պուտինի հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև ևս մեկ եռակողմ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիևը:
Հսկայական փոփոխություններ առաջ եկան, ուշագրավ երևույթներ։ Եվ հանրածանոթ իրողություն է, որ այս դեպքերը զարգացան բոլորովին հակառակ մեր տրամադրություններին՝ արտաքին իրողությունների թելադրությամբ։ Մենք անզոր եղանք ուղղություն տալ դրանց։ Այս նշանակում է, որ ներքուստ մենք պատրաստ չէինք դեպքերի իմաստը հասկանալուն, դրանք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելուն։
Հուլիսի 21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկն ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ա․ Մուրադյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետին է ներկայացրել համագործակցության ծրագրեր, քննարկվել են առաջիկա անելիքները։
Հուլիս 21-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։
Ոստիկանության Մեծամորի բաժին hուլիսի 20-ին, ժամը 12.20-ին, հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 19-ի ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել է ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին:
Մասնավորապես այդ անձը արտաբերել է, թե «Վանեցյան գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։
«Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել հարձակվող Անտուան Գրիզմանին վաճառելու համար:
Առնվազն 25 մարդ Է զոհվել հեղեղումների պատճառով ՉԺՀ-ի Հենանի կենտրոնական նահանգի Չժենչժոու քաղաքում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանված կարգը, որի նպատակն է կանխարգելել կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը Զինված ուժեր:
Ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությունը «Շուշի-2021. Ղարաբաղի գլխավոր միջնաբերդը հայ-ադրբեջանական կոնֆլիկտից հետո» վերտառությամբ ռեպորտաժ է պատրաստել, որտեղ նախ խոսում է Ֆիզուլիի (Վարանդա) կողմից Շուշի տանող կառուցվող ճանապարհի մասին:
ԵՊՀ շրջանավարտների միավորումը (նախագահ Արսեն Քարամյան), ՀՀ երրորդ նախագահ, Միավորման պատվավոր նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կառուցված բազմաբնակարան համալիրում (Զեյթուն 3) բնակարան նվիրաբերեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել է, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձախողվել է:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը 168 TV-ի «Պրեսինգ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Վահագն Վերմիշյանին կալանավորելու պատճառներին, նշեց դրանցից մի քանիսը, որոնցից մեկը վերաբերում է Վերմիշյանի այն կասկածներին, որ հնարավոր է՝ Իրանից ցեմենտի անվան տակ ՀՀ է ներմուծվել փոշիանման զանգված։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.