
Ամառային մրգային տորթի պարզ բաղադրատոմս

Բաղադրիչներ խմորի համար`
• կարագ- 115 գ, փափուկ
• շաքարավազ- 1,5 բաժակ
• ձու- 3 հատ
• ալյուր- 2 ¼ բաժակ
• աղ 1 թ/գ
• փխրեցուցիչ- 3,5 թ/գ
• կաթ- 1 ¼ բաժակ
• վանիլին
Կրեմի համար`
• սերուցք- 2 բաժակ
• թթվասեր- ½ բաժակ
• շաքարի փոշի- ¼ բաժակ
• 1 պտղունց աղ
Մրգեր`
• դեղձ, շերտատած
• ծիրան
• ելակ
• մոշ
Պատրաստման եղանակը`
Կարագն ու շաքարավազը հարել, ավելացնել ձուն և շարունակել հարել։ Ավելացնել ալյուրը, աղը, փխրեցուցիչը, վանիլինն ու կաթը, հարել ցածր արագությամբ։
Խմորը լցնել յուղած 23×33 սմ ջեռոցամանի մեջ, թխել 175°-ում 40-45 րոպե։ Թողնել սառչի։
Հարել սերուցքը, թթվասերը, շաքարի փոշին ու աղը։ Քսել տորթի վրա, զարդարել մրգերով։