Բաժիններ՝

Արցախում անչափահասների, հղիների և թոշակառուների համար «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիր կգործի

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հետ համագործակցաբար, նախաձեռնում է «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը, որը նպատակ ունի մեղմել սննդի հետ կապված ծանր կացությունը և կարիքավոր արցախցիներին առաջարկել օրական մեկ անգամ սնվելու հնարավորություն։

Այս մասին ասվում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ֆեյսբուքյան էջում:

Ծրագրի շահառուներ կարող են դառնալ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր քաղաքացիներ։

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, ծննդյան վկայական), հղիների դեպքում՝ նաև ծննդատնից տեղեկանքով։

Ծրագրի մեկնարկը օգոստոսի 15֊ից, երեքշաբթի, ժամը 13։00 ֊ 16։00:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս