Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ 2024-ի ընտրություններում հաղթելու իր շանսերը «մոտ 100%» են

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու իր շանսերը «մոտ 100%» են։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է The Times-ը։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ նախագահի ներկայիս հանրապետական թեկնածուներից ոչ մեկին իրեն մրցակից չի համարում։

Թրամփը ծաղրել է հանրապետականների կողմից առաջադրման համար իր ամենահավանական մրցակցին՝ Ռոն ԴեՍանտիսին, որը, ըստ հարցումների, առաջատար է։

Շաբաթ օրը ելույթ ունենալով Այովա նահանգում, Թրամփն ասել է. «Նա շատ վատ է հանդես գալիս ընտրություններում. շատ, շատ վատ: Եվ ես կարծում եմ, որ նա շուտով կլքի մրցավազքը»:

Ավելի ուշ Թրամփը նշել է, որ ունի «մոտ 100 տոկոս» հնարավորություն՝ հաղթելու նախագահ Ջո Բայդենին համապետական ընտրություններում:

Ավելի վաղ՝ օգոստոսի 5-ին, Թրամփը վստահություն էր հայտնել, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն ու նրա շրջապատը կանեն հնարավոր ամեն ինչ՝ իշխանությունը պահպանելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031